Լրահոս

18.08.2009 10:48


Մեդվեդևն ու Պերեսը կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Իսրայելի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Շիմոն Պերեսն օգոստոսի 18-ին Սոչիում կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

-Այցի ընթացքում մանրամասն կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդի միջազգային և միջտարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում նաև՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, որի ապաշրջափակման օգտին քաղաքական միջոցներով աշխատում է Ռուսաստանը,- «Интерфакс»-ին տեղեկացրել է Կրեմլի աղբյուրը։

Նա նշել է, որ Սոչիի հանդիպումը, որը կանցնի ոչ պաշտոնական մթնոլորտում, հնարավորություն կտա կարծիքներ փոխանակել  ռուս-իսրայելական հարաբերությունների ողջ համալիրի վերաբերյալ։

Ըստ «Интерфакс»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը