Լրահոս

18.08.2009 10:47


Arctic Sea բեռնանավը հայտնաբերվել է։ Անձնակազմը ողջ է

Անհետացած Arctic Sea բեռնանավը հայտնաբերվել է։ Անձնակազմը ողջ է և տեղափոխվել է այլ նավ։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը զեկուցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին։

Օգոստոսի 4-ին Arctic Sea բեռնանավը պետք է հասներ Ալժիր։ Փոխադրամիջոցի հետ կապն ընդհատվել էր դեռ հուլիսի 28-ին։ Բեռնանավը պատկանում է Մալթայում գրանցված ընկերությանը, սակայն անձնակազմը բաղկացած է Արխանգելսկի նավաստիներից։

Arctic Sea-ի անհետացման փաստի առիթով Ֆինլանդիայի, Շվեդիայի և Մալթայի ոստիկանական ծառայություններն ավելի քան 20 երկրի իրավապահ մարմինների, այդ թվում նաև՝ Ինտերպոլի և Եվրոպոլի մասնակցությամբ միջազգային հետաքննություն են անցկացնում։

 

Այս խորագրի վերջին նյութերը