Նախաձեռնությունը Քեսաբի ճակատում անցել է կառավարական ուժերին
Սիրիական զորքերն անցել են Թուրքիայի հետ սահմանակից Քեսաբ քաղաքի (Լաթակիայից 65 կմ հյուսիս) ազատագրման գործողությանը։ Ինչպես հայտնել է «Սիրիա ալ–Էն» տեղեկատվական գործակալությունը, հետևակային զորքերը կրակահերթ են բացել քաղաքը շրջապատած հակառակորդի դիրքերին Էլ–Քեբիր և Էլ– Քոուզ սարերում և Գիմամ բնակավայրում։
Կիրակի սիրիացի զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերցրել 45 ռազմավարական բարձունք և մոտեցել են Նասր բարձունքին, որտեղից ճանապարհ է բացվում դեպի զավթված տարածք։ Ոչնչացվել են գրոհայինների հրթիռային սարքավորումները՝ տեղադրված Նաբաա–էլ–Մուրրում սահմանային գոտում։ Ռազմական աղբյուրը փոխանցում է, որ «նախաձեռնությունը Քեսաբի ճակատում ամբողջովին անցել է կառավարական ուժերին»։ Քեսաբ են ուղարկվել ռազմական ստորաբաժանումներ՝ Դամասկոսից հյուսիս՝ Կալյամուն լեռներում մարտեր մղելու պատրաստվածությամբ։ Վերջին երկու օրվա ընթացքում Խիրբեթ–Սալուսում, Նաբաէյնեում և Սամրում ոչնչացվել են հարյուրավոր զինյալներ։ Դերաա նահանգում կառավարական բանակին է հանձնվել 500 զինյալ ընդդիմադիր։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։