Կառավարության հակաճգնաժամային ծրագրում հատուկ տողով գրված է, որ օտարերկրյա վարկերից ֆինանսավորում պետք է հատկացվի փոքր ու միջին բիզնեսին՝ վարկերի տեսքով:
Օտարերկրյա վարկերն արդեն Հայաստանում են, սակայն Շիրակի մարզի այն 12 գործարարները, որոնց բիզնես նախագծերին հավանությունն էր տրվել կառավարության կողմից, և որոնք ընդգրկված էին վարկեր ստացող գործարարների ցուցակում, մինչև հիմա որևէ ֆինանսավորում չեն ստացել:
Մարալիկի «Անի կաթ» ձեռնարկությունում վարկավորմանը սպասում են դեռևս մարտ ամսից: «Անի կաթ» ՓԲԸ տնօրեն Յուրա Գաբրիելյանը վարկերի ստացման վերաբերյալ «7օր» -իհարցին մեկ պատասխան է տալիս. «Դեռևս սպասում ենք», իսկ Գյումրիի մանվածքային ֆաբրիկայի՝ «Արշալույս» ԲԲԸ նախագահ Ռոբերտ Զաքարյանը, ում ձեռնարկությունը ևս ընդգրկված է այդ ծրագրում, թեև կրկին սպասողական իրավիճակում է, բայց լավատեսությունը չի կորցնում. «Հնարավոր է, որ տան. եթե ասել են, ուրեմն կտան. էդպես բան չի լինի, որ չտան»,-ասում է Ռոբերտ Զաքարյանը
Ծրագիրը, որը մշակվել էր դեռևս այս տարվա հունվարին, նախատեսում էր առնվազն գարնան սկզբին վարկեր տրամադրել գործարարներին: Դեռ հունիս ամսին Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղում հավաստում էին, որ գումարները կան, և դրանց փոխանցումը ձեռնարկատերերին տեխնիկական խնդիրների հետ է կապված: Նույնիսկ ժամկետներ էին նշվում՝ առնվազն 15 օր: Ըստ ՓՄՓԶԱԳ-ի՝ Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Արթուր Զաքարյանի խնդիրը միայն ներդրումային հիմնադրամի ստեղծումն էր, որից հետո վարկերը կհայտնվեին ձեռնարկատերերի հաշվեկշռում: Սակայն երկու ամիս անց ՓՄՁԶԱԿ-ում հարցի վերաբերյալ նույն պատասխանն են տալիս՝ գումարները կան, ստեղծվում է ներդրումային հիմնադրամ: Առավել սպառիչ պատասխան կամ մոտավոր ժամկետներ վարկերի տրամադրման վերաբերյալ այստեղ հրաժարվում են նշել՝ խորհուրդ տալով դիմել ՀՀ Կենտրոնական բանկ։
Որտե՞ղ են կառավարության խոստացած վարկերը
Կառավարության հակաճգնաժամային ծրագրում հատուկ տողով գրված է, որ օտարերկրյա վարկերից ֆինանսավորում պետք է հատկացվի փոքր ու միջին բիզնեսին՝ վարկերի տեսքով:
Օտարերկրյա վարկերն արդեն Հայաստանում են, սակայն Շիրակի մարզի այն 12 գործարարները, որոնց բիզնես նախագծերին հավանությունն էր տրվել կառավարության կողմից, և որոնք ընդգրկված էին վարկեր ստացող գործարարների ցուցակում, մինչև հիմա որևէ ֆինանսավորում չեն ստացել:
Մարալիկի «Անի կաթ» ձեռնարկությունում վարկավորմանը սպասում են դեռևս մարտ ամսից: «Անի կաթ» ՓԲԸ տնօրեն Յուրա Գաբրիելյանը վարկերի ստացման վերաբերյալ «7 օր» -ի հարցին մեկ պատասխան է տալիս. «Դեռևս սպասում ենք», իսկ Գյումրիի մանվածքային ֆաբրիկայի՝ «Արշալույս» ԲԲԸ նախագահ Ռոբերտ Զաքարյանը, ում ձեռնարկությունը ևս ընդգրկված է այդ ծրագրում, թեև կրկին սպասողական իրավիճակում է, բայց լավատեսությունը չի կորցնում. «Հնարավոր է, որ տան. եթե ասել են, ուրեմն կտան. էդպես բան չի լինի, որ չտան»,-ասում է Ռոբերտ Զաքարյանը
Ծրագիրը, որը մշակվել էր դեռևս այս տարվա հունվարին, նախատեսում էր առնվազն գարնան սկզբին վարկեր տրամադրել գործարարներին: Դեռ հունիս ամսին Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղում հավաստում էին, որ գումարները կան, և դրանց փոխանցումը ձեռնարկատերերին տեխնիկական խնդիրների հետ է կապված: Նույնիսկ ժամկետներ էին նշվում՝ առնվազն 15 օր: Ըստ ՓՄՓԶԱԳ-ի՝ Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Արթուր Զաքարյանի խնդիրը միայն ներդրումային հիմնադրամի ստեղծումն էր, որից հետո վարկերը կհայտնվեին ձեռնարկատերերի հաշվեկշռում: Սակայն երկու ամիս անց ՓՄՁԶԱԿ-ում հարցի վերաբերյալ նույն պատասխանն են տալիս՝ գումարները կան, ստեղծվում է ներդրումային հիմնադրամ: Առավել սպառիչ պատասխան կամ մոտավոր ժամկետներ վարկերի տրամադրման վերաբերյալ այստեղ հրաժարվում են նշել՝ խորհուրդ տալով դիմել ՀՀ Կենտրոնական բանկ։
Դերենիկ Մալխասյան
Գյումրի