Լավրով. «Բանակցությունների նոր փուլը Մերձդնեստրի հարցով՝ 10-12 օրից»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել Մերձդնեստրի հատուկ կարգավիճակի հարցով բանակցությունները՝ միասնական, ինքնիշխան, չեզոք Մոլդովայում: Լավրովը նշել է, որ Քերիի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մերձդնեստրյան հիմնախնդիրը՝ անհանգստություն հայտնելով Ուկրաինայի ներկայիս ղեկավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, որոնք վերաբերում են մասնավորապես ազատ տեղաշարժին, Մերձդնեստրի իրավունքների իրացմանը:
«Մենք զգացինք, որ ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում այդ մտահոգություններին: 10-12 օր անց տեղի կունենա «հինգ գումարած երկու» ձևաչափով խորհրդակցությունը, որում Ռուսաստանը և Ուկրաինան հանդես կգան որպես երաշխավորներ, ԵԱՀԿ-ն՝ որպես միջնորդ, Մերձդնեստրը և Քիշնևը՝ որպես հակամարտության կողմեր, իսկ ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ որպես դիտորդներ»,- նշել է Լավրովը՝ կոչ անելով ամերիկացի գործընկերներին, որ գործընթացը լինի արդյունավետ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։