Աֆրիկական Եղջյուրի ափերին, այդ թվում՝ Սոմալիում, ՆԱՏՕ-ն սկսել է ծովահենության դեմ ուղղված «Օվկիանոսային վահան» կոչվող օպերացիան։ Այն գալիս է փոխարինելու «Միութենական պաշտպան» կոչվող օպերացիային, որն ավարտվել էր այս տարվա գարնանը։
«Օվկիանոսային վահանը» կոչված է ոչ միայն պայքարել ծովային ավազակության դեմ, այլ նաև «օգնություն է տարածաշրջանի պետություններին ծովահենության դեմ պայքարում»։ Նախատեսվում է «ապահովել կայուն անվտանգություն Աֆրիկական Եղջյուրի տարածաշրջանում»։
Ինչպես հաղորդում է Ծովագնացության միջազգային կազմակերպությունը, ծովահենները գրոհել են 130 առևտրային նավերի վրա, ինչը մոտ 200%-ով գերազանցում է 2007թ. ցուցանիշը։
ՆԱՏՕ–ն սկսել է պայքար ծովահենության դեմ

Ըստ «ИТАР-ТАСС»-ի