Դեռ մի քանի որ առաջ մեր իշխանավորները հորթի հրճվանքով հավաստիացնում էին, որ և՛ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասն են ստորագրելու, և՛ Ղրիմի հանրաքվեի արդյունքներն օրինական ճանաչելու:
Իսկ այն ինչ կատարվեց, արդեն ստիպեց Բաղրամյան 26-ի երիտասարդ ու խոստումնալից քաղտեխնոլոգներին՝ հիմնավորումներ գտնել այս փակուղային վիճակն արդարացնելու համար: Գտան միանգամից երկուսը: Առաջին: «Մենք որ թատրոն ունեինք …» ազգային սնափառության կանցեպտի հետևորդներին անմիջապես ասպարեզ նետեցին, որոնք սկսեցին անգամ ուկրաինացիների դեմ հոխորտալ, թե թող իրենց շատ չզարմացնեն: Մոտավորապես այս ոճով, որ եթե Բյուզանդական կայսր Վասիլ Բ-ն հայ չլիներ ու չպահանջեր, որ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչը քրիստոնեություն ընդուներ, հիմա նրանք դեռ հեթանոս կլինեին: Եկել մե՞զ են բան սովորեցնում: Եվ սկսվում է սրանց ակտիվ պարզաբանումները, թե մեր երկրի համար կարևոր քվեարկությունների ժամանակ Ուկրաինան քանի անգամ է մեզ դեմ քվեարկել, ուստի մենք էլ համարժեք ձևով պատասխանել ենք: Բայց մոռանում են նշել, որ մենք միայն Ուկրաինային չենք դեմ քվերակել, այլ՝ Արևմուտքի դիրքորոշմանն ամբողջությամբ: Ու եթե ցանկանում էին ներշնչել, որ դեռ շանսեր ունենք Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու, ապա այս քայլով դրանք հօդս ցնդեցին: Եվ պետք չէ այս քվեարկության հետևանքները փորձել պարփակել Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերություների սահմաններում, երբ արդեն պարզ է, որ նոր իրավիճակում մեզ նետված մարտահրավերները դառնալու են սպառնալիքներ ու ստանան նաև նպատակային պատժամիջոցների տեսք:
Այն որ մեր արտաքին քաղաքականությունը Ս.Սարգսյանի օրոք անհավանական անկում է գրանցել, մեկ անգամ չէ, որ դրան անդրադարձել եմ, բայց որ դա կիջեցվեր քաղաքակիրթ աշխարհից մեկուսանալը Ուկրաինային համարժեք պատասխանելով կոմպենսացնելու մակարդակի, անգամ ինձ համար էր անսպասելի: Սա ստիպում է ինձ հիշել մի վաղուց մոռացված պատմություն: Ժամանակին աֆրիկյան պետություններից մեկում կերել էին Միացյալ Թագավորության դեսպանին, ինչից հետո բրիտանացիները վրդովված՝ խզել էին դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Իսկ աֆրիկացիներն ուղղակի տարակուսել էին նման կոշտ արձագանքից, թե՝ ի՞նչ կարիք կար նման ռադիկալ քայլի, դուք էլ մեր դեսպանին կերեք ու դրանով համարենք դիվանագիտական կոնֆլիկտը հարթված:
Ես հասկանում եմ, որ մեր գործընկերն արդեն Զիմբաբվեն է, բայց չէի պատկերացնի, որ մեր դիվանագիտությունը կառաջնորդվի «իրար դեսպան ուտելու» սկզբունքով: Հավանաբար դա է պատճառը, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը մինչև ՄԱԿ-ի քվեարկությունն էր լքել Երևանը. դե արդեն մեզանից ամեն ինչ սպասելի է: Ինչ ուզում եք ասեք, բայց լավ մասնագետին տվածը կորած չի: Այսպես մտածեցին Բաղրամյան 26-ում ու իրենց ենթակայության տակ գործող լրատվամիջոցների օգնությամբ շրջանառության մեջ դրեցին երկրորդ «գյուտը»:
Պարզվում է, երբ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարի սեղանին դրեցին նկարներ, որոնք ապացուցում էին, որ տարածաշրջանի ամենբարոյալքված, պարտված ու կոռուպցիայի մեջ թաղված ադրբեջանական վախկոտ բանակը մոտենում է մեր սահմանին, Ս.Սարգսյանին այլևս ոչինչ չէր մնում, քան լեղապատառ համաձայնվել ՌԴ-ի պահանջին ու ՄԱԿ-ում քվեարկել նրա օգտին, այլապես Ադրբեջանի դեմ պատերազմում չէինք ստանա Ռուսաստանի աջակցությունը:
Տղերք, մեղք ենք էլի: Երկրի համար ոչ մի լավ բան չեք անում՝ հասկացանք, բայց գոնե մի դրական բան արեք՝ թողեք մեր մահով մեռնենք էլի, այս հիմարություններով մեզ մի սպանեք:
«ԴՈՒՔ ԷԼ ՄԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԵՐԵՔ»
Դեռ մի քանի որ առաջ մեր իշխանավորները հորթի հրճվանքով հավաստիացնում էին, որ և՛ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասն են ստորագրելու, և՛ Ղրիմի հանրաքվեի արդյունքներն օրինական ճանաչելու:
Իսկ այն ինչ կատարվեց, արդեն ստիպեց Բաղրամյան 26-ի երիտասարդ ու խոստումնալից քաղտեխնոլոգներին՝ հիմնավորումներ գտնել այս փակուղային վիճակն արդարացնելու համար: Գտան միանգամից երկուսը:
Առաջին: «Մենք որ թատրոն ունեինք …» ազգային սնափառության կանցեպտի հետևորդներին անմիջապես ասպարեզ նետեցին, որոնք սկսեցին անգամ ուկրաինացիների դեմ հոխորտալ, թե թող իրենց շատ չզարմացնեն: Մոտավորապես այս ոճով, որ եթե Բյուզանդական կայսր Վասիլ Բ-ն հայ չլիներ ու չպահանջեր, որ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչը քրիստոնեություն ընդուներ, հիմա նրանք դեռ հեթանոս կլինեին: Եկել մե՞զ են բան սովորեցնում:
Եվ սկսվում է սրանց ակտիվ պարզաբանումները, թե մեր երկրի համար կարևոր քվեարկությունների ժամանակ Ուկրաինան քանի անգամ է մեզ դեմ քվեարկել, ուստի մենք էլ համարժեք ձևով պատասխանել ենք: Բայց մոռանում են նշել, որ մենք միայն Ուկրաինային չենք դեմ քվերակել, այլ՝ Արևմուտքի դիրքորոշմանն ամբողջությամբ: Ու եթե ցանկանում էին ներշնչել, որ դեռ շանսեր ունենք Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու, ապա այս քայլով դրանք հօդս ցնդեցին: Եվ պետք չէ այս քվեարկության հետևանքները փորձել պարփակել Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերություների սահմաններում, երբ արդեն պարզ է, որ նոր իրավիճակում մեզ նետված մարտահրավերները դառնալու են սպառնալիքներ ու ստանան նաև նպատակային պատժամիջոցների տեսք:
Այն որ մեր արտաքին քաղաքականությունը Ս.Սարգսյանի օրոք անհավանական անկում է գրանցել, մեկ անգամ չէ, որ դրան անդրադարձել եմ, բայց որ դա կիջեցվեր քաղաքակիրթ աշխարհից մեկուսանալը Ուկրաինային համարժեք պատասխանելով կոմպենսացնելու մակարդակի, անգամ ինձ համար էր անսպասելի:
Սա ստիպում է ինձ հիշել մի վաղուց մոռացված պատմություն:
Ժամանակին աֆրիկյան պետություններից մեկում կերել էին Միացյալ Թագավորության դեսպանին, ինչից հետո բրիտանացիները վրդովված՝ խզել էին դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Իսկ աֆրիկացիներն ուղղակի տարակուսել էին նման կոշտ արձագանքից, թե՝ ի՞նչ կարիք կար նման ռադիկալ քայլի, դուք էլ մեր դեսպանին կերեք ու դրանով համարենք դիվանագիտական կոնֆլիկտը հարթված:
Ես հասկանում եմ, որ մեր գործընկերն արդեն Զիմբաբվեն է, բայց չէի պատկերացնի, որ մեր դիվանագիտությունը կառաջնորդվի «իրար դեսպան ուտելու» սկզբունքով: Հավանաբար դա է պատճառը, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը մինչև ՄԱԿ-ի քվեարկությունն էր լքել Երևանը. դե արդեն մեզանից ամեն ինչ սպասելի է:
Ինչ ուզում եք ասեք, բայց լավ մասնագետին տվածը կորած չի: Այսպես մտածեցին Բաղրամյան 26-ում ու իրենց ենթակայության տակ գործող լրատվամիջոցների օգնությամբ շրջանառության մեջ դրեցին երկրորդ «գյուտը»:
Պարզվում է, երբ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարի սեղանին դրեցին նկարներ, որոնք ապացուցում էին, որ տարածաշրջանի ամենբարոյալքված, պարտված ու կոռուպցիայի մեջ թաղված ադրբեջանական վախկոտ բանակը մոտենում է մեր սահմանին, Ս.Սարգսյանին այլևս ոչինչ չէր մնում, քան լեղապատառ համաձայնվել ՌԴ-ի պահանջին ու ՄԱԿ-ում քվեարկել նրա օգտին, այլապես Ադրբեջանի դեմ պատերազմում չէինք ստանա Ռուսաստանի աջակցությունը:
Տղերք, մեղք ենք էլի: Երկրի համար ոչ մի լավ բան չեք անում՝ հասկացանք, բայց գոնե մի դրական բան արեք՝ թողեք մեր մահով մեռնենք էլի, այս հիմարություններով մեզ մի սպանեք:
Էդվարդ Անտինյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts