Լարումն այդքան մի մեծացրեք՝ հանքափորները դուրս կգան
Ներկայումս Սերժ Սարգսյանը կանգնել է բարդ երկընտրանքի առջև՝ կա՛մ ընդունել ոչիշխանական ուժերի պահանջն ու արձակել կառավարությունը, և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն: Կա՛մ՝ ասել, որ չի ընդունում «հրաշալի քառյակի» պահանջը և գնալ, ըստ էության՝ վա-բանկ, արդյունքում կորցնել ամեն ինչ, որն էլ հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով: Բայց Ազատիչն այս աշխարհի միակ ագահը չէ, որ պահը ճիշտ չի գնահատել ու ամբողջը կորցրել:
Եվ, քանի որ Ս.Սարգսյանն այդքան դժվար է հասկանում պարզ բաներն ու այդքան ուշ է որոշում կայացնում, որ նրան լուրջ ազդակներ հարկավոր չեն՝ հասկանալու համար, որ եկել է պահը վճիռ կայացնելու, և որ ուշացումը հավասարազոր է կործանման: Նրան ավելի պարզ օրինակներով պետք է բացատրել: Պարզ ասած, եթե նապաստակին բան ես բացատրում ու համառորեն չի հասկանում, օրինակը գազարի վրա բեր՝ անմիջապես կհասկանա:
Ուստի մի տիպիկ անեկդոտով փորձեմ հասկացնել բախտորոշ պահի ազդակը: «Լճի ափին նստած ձկնորսին մոտենում է մեկն ու հետաքրքրվում, թե այսքան որդ խայծի համար որտեղի՞ց է ճարել: Փորձառու ձկնորսը բացատրում է, որ առանձնապես բարդ չէ, ու տանում է մի 30 մետր հեռավորության վրա մի տեղ ցույց տալիս, և ասում, որ ինքը հողին թույլ հոսանք է միացնում, որդերին դա անհանգստություն է պատճառում, նրանք էլ դուրս են գալիս հողի մակերես, ինքն էլ հավաքում է:
Դե մեր անփորձ ձկնորսն էլ ուրախացած անցնում է գործի: Բայց, երբ բավական ժամանակ չի վերադառնում, փորձառու ձկնորսը գնում է տեսնի, թե ի՞նչ է պատահել: Եվ ի՞նչ՝ մեր սկսնակը փորի վրա մերկ պառկած է գետնին՝ ուշագնաց վիճակում: Հազիվ ուշքի է բերում ու անհանգստացած հարցնում, թե ի՞նչ է տեղի ունեցել: Իսկ նա պատասխանում է, որ ուզում էր միանգամից ավելի շատ որդ հավաքել, ու ոչ թե թույլ հոսանք միացրեց, դե քանի որ իր ագահությամբ ու գործին անտեղյակությամբ ոչնչով չէր զիջում Ազատիչին, այլ շատ մեծ լարվածության: Իսկ դրանից ոչ թե որդերն անհանգստացան, այլ հանքափորները («շախտյորները»), ովքեր զայրացան ու դուրս գալով գետնի տակից՝ մեր ագահի, կներեք արտահայտությանս՝ հարցերը լուծեցին»: Հիմա, երբ տեսնում եմ, որ մեր ագահ Ազատիչն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել ու շարունակում է երկրի թալանը, իսկ ԲՀԿ-ն էլ, տեսնելով, որ նա անուղղելի է՝ ուլտիմատում է ներկայացրել՝ ասելով, որ հարյուր հազարներին փողոց կհանի, մի տեսակ սիրտս վկայում է, որ, եթե խելքի չգա, կամաց-կամաց «շախտյորները» կզայրանան և կարող է դուրս գան փողոց ու Ազատիչի հարցերը լուծեն: … Հ.Գ. – Նախ, ցանկանում եմ ներողություն խնդրել իմ ընթերցողներից, եթե որևէ իրավիճակ դիպուկ նկարագրելու համար իմ նյութերում ստիպված եմ լինում օգտագործել ցենզուրայի հետ որոշ խնդիրներ ունեցող արտահայտություններ: Միաժամանակ, պարզաբանեմ, որ մտադիր եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրել իմ թեկնածությունը, ուստի պետք է հիմիկվանից վարժվեմ այնտեղի բառապաշարին, որպեսզի կարողանամ նորմալ աշխատել: Արդեն ձեռք եմ բերել Շմայսերեն-Հայերեն բացատրական բառարան, որի շնորհիվ, հուսով եմ, առաջիկայում կկարողանամ գրավոր խոսքս լիովին համապատասխանեցնել ԱԺ ստանդարտներին:
Լարումն այդքան մի մեծացրեք՝ հանքափորները դուրս կգան
Ներկայումս Սերժ Սարգսյանը կանգնել է բարդ երկընտրանքի առջև՝ կա՛մ ընդունել ոչիշխանական ուժերի պահանջն ու արձակել կառավարությունը, և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն: Կա՛մ՝ ասել, որ չի ընդունում «հրաշալի քառյակի» պահանջը և գնալ, ըստ էության՝ վա-բանկ, արդյունքում կորցնել ամեն ինչ, որն էլ հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով: Բայց Ազատիչն այս աշխարհի միակ ագահը չէ, որ պահը ճիշտ չի գնահատել ու ամբողջը կորցրել:
Եվ, քանի որ Ս.Սարգսյանն այդքան դժվար է հասկանում պարզ բաներն ու այդքան ուշ է որոշում կայացնում, որ նրան լուրջ ազդակներ հարկավոր չեն՝ հասկանալու համար, որ եկել է պահը վճիռ կայացնելու, և որ ուշացումը հավասարազոր է կործանման: Նրան ավելի պարզ օրինակներով պետք է բացատրել: Պարզ ասած, եթե նապաստակին բան ես բացատրում ու համառորեն չի հասկանում, օրինակը գազարի վրա բեր՝ անմիջապես կհասկանա:
Ուստի մի տիպիկ անեկդոտով փորձեմ հասկացնել բախտորոշ պահի ազդակը:
«Լճի ափին նստած ձկնորսին մոտենում է մեկն ու հետաքրքրվում, թե այսքան որդ խայծի համար որտեղի՞ց է ճարել: Փորձառու ձկնորսը բացատրում է, որ առանձնապես բարդ չէ, ու տանում է մի 30 մետր հեռավորության վրա մի տեղ ցույց տալիս, և ասում, որ ինքը հողին թույլ հոսանք է միացնում, որդերին դա անհանգստություն է պատճառում, նրանք էլ դուրս են գալիս հողի մակերես, ինքն էլ հավաքում է:
Դե մեր անփորձ ձկնորսն էլ ուրախացած անցնում է գործի: Բայց, երբ բավական ժամանակ չի վերադառնում, փորձառու ձկնորսը գնում է տեսնի, թե ի՞նչ է պատահել: Եվ ի՞նչ՝ մեր սկսնակը փորի վրա մերկ պառկած է գետնին՝ ուշագնաց վիճակում: Հազիվ ուշքի է բերում ու անհանգստացած հարցնում, թե ի՞նչ է տեղի ունեցել: Իսկ նա պատասխանում է, որ ուզում էր միանգամից ավելի շատ որդ հավաքել, ու ոչ թե թույլ հոսանք միացրեց, դե քանի որ իր ագահությամբ ու գործին անտեղյակությամբ ոչնչով չէր զիջում Ազատիչին, այլ շատ մեծ լարվածության: Իսկ դրանից ոչ թե որդերն անհանգստացան, այլ հանքափորները («շախտյորները»), ովքեր զայրացան ու դուրս գալով գետնի տակից՝ մեր ագահի, կներեք արտահայտությանս՝ հարցերը լուծեցին»:
Հիմա, երբ տեսնում եմ, որ մեր ագահ Ազատիչն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել ու շարունակում է երկրի թալանը, իսկ ԲՀԿ-ն էլ, տեսնելով, որ նա անուղղելի է՝ ուլտիմատում է ներկայացրել՝ ասելով, որ հարյուր հազարներին փողոց կհանի, մի տեսակ սիրտս վկայում է, որ, եթե խելքի չգա, կամաց-կամաց «շախտյորները» կզայրանան և կարող է դուրս գան փողոց ու Ազատիչի հարցերը լուծեն:
…
Հ.Գ. – Նախ, ցանկանում եմ ներողություն խնդրել իմ ընթերցողներից, եթե որևէ իրավիճակ դիպուկ նկարագրելու համար իմ նյութերում ստիպված եմ լինում օգտագործել ցենզուրայի հետ որոշ խնդիրներ ունեցող արտահայտություններ:
Միաժամանակ, պարզաբանեմ, որ մտադիր եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրել իմ թեկնածությունը, ուստի պետք է հիմիկվանից վարժվեմ այնտեղի բառապաշարին, որպեսզի կարողանամ նորմալ աշխատել: Արդեն ձեռք եմ բերել Շմայսերեն-Հայերեն բացատրական բառարան, որի շնորհիվ, հուսով եմ, առաջիկայում կկարողանամ գրավոր խոսքս լիովին համապատասխանեցնել ԱԺ ստանդարտներին:
Արմեն Հարությունյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts