Քաղաքական

29.03.2014 14:40


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը վարում է խաղատնային քաղաքականություն»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը վարում է խաղատնային քաղաքականություն»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՄԱԿ–ում Ուկրաինայի հարցի հետ կապված Հայաստանի քվեարկությանը՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Հարությունյանն ասել է, որ նմանատիպ քվեարկությունը մեզ ոչինչ չտվեց, հակառակը վնասեց. «Որոշումը մեկ է պետք է ընդունվեր, բայց մենք այստեղ որևէ ձևով չպետք է գցվեինք դեպի Ռուսաստանը։ Ռուսաստանին էլ, ես համոզված եմ, ընդհամենը բավական էր, որ ձեռնպահ լինենք։ Այստեղ այնպիսի հարց չէր, որ մեր կողմ լինելով՝ հարց էր լուծվելու, և Հայաստանը պետք է ինչ–որ եղանակ ստեղծեր։ Մեզ պետք էր այստեղ դիվանագիտություն ցուցաբերել։

Բանախոսն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը վարում է խաղատնային քաղաքականություն, իսկ խաղամոլները միշտ մենակ են լինում։ «Այդ իսկ պատճառով ԱԳՆ–ում ոչ մեկ տեղյակ չէր թե վաղը ինչ են անելու, ինչպես մաքսայինի ժամանակ»։

Ա. Հարությունյանը հարկ է համարել նշել, որ Ռուսաստանն ըմբռնումով կմոտենար Հայաստանի չեզոք դիրքին, ինչպես դա արեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ժամանակ. «Մեզ և՛ Ռուսատանը կհասկանար, և՛ Արևմուտքը։ Մենք Աբխազիայի և Օսիայի անկախությունը չճանաչեցինք, չէ՞։ Նույն պատճառով Ռուսաստանը կարող էր պարտադրել, չէ՞, բայց դա չարեց։ Հիմա էլ, ես համոզված եմ, Ռուսաստանը չի պարտադրել։ Ուղղակի Սերժ Սարգսյանը Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու համար է դա արել, բայց դա ոչինչ չի տվել, բացի այն, որ մենք կորցրել ենք։ Սա է խնդիրը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը