-Այս տարի «Խաթաբալադայի» 13-րդ ամյակն է՝ ներկայացում, որն ուներ բացահայտ քաղաքական ենթատեքստ։ Այսօր նման ներկայացումներ կա՞ն։
-Կան։ Ասենք՝ նույն «Mea Culpan»..., այս պահին հնարավոր է՝ չհիշեմ, բայց նման ներկայացումներ ստեղծվում են։ Վարդան Պետրոսյանն է փորձում նման ներկայացումներ ստեղծել։
-Ի՞նչ եք կարծում՝ ներկայացումներ, ֆիլմեր, որոնք ուղղված են քաղաքական կյանքի ֆարսի բացահայտմանը, այսօր պահանջարկ ունե՞ն։
-Իմ կարծիքով՝ այո։
-Ծեծված արտահայտություն է դարձել՝ ինչպիսին մեր քաղաքական դաշտն է, այնպիսին էլ մեր հասարակությունն է։ Կարելի՞ է արդյոք ասել՝ ինչպիսին մեր քաղաքական կյանքն է, այդպիսին էլ մեր ներկայացումներն են։
-Չեմ ասի, որ միշտ այդպես է, սակայն հրատապ լինելը կարևոր հանգամանք է։ Այսինքն, եթե ներկայացումը լինի այնպիսին, ինչպիսին որ քաղաքական կյանքն է, դա ակտուալ կլինի։ Եվ եթե այդ ամենը ճիշտ սարքվի և ներկայացվի, ավելի իրական կլինի։
-Իսկ որքանո՞վ եք Ձեզ անկաշկանդ զգում նման կարգի ներկայացումներում։ Եվ, ընդհանրապես, ո՞ր դերերն են Ձեզ համար ավելի հոգեհարազատ։
-Չեմ կարող ասել, որ վերջին շրջանում ես ներկայանում եմ տարբեր դերերով։ Իսկ առավել հոգեհարազատն ինձ համար Կամերային թատրոնում ստեղծած Ուստիանի դերն է։ Այն մինչ օրս ինձ համար մնաց հարազատ։
-Ներքաղաքական լարվածությունը, հասարակության բևեռացվածությունը և այս կարգի այլ երևույթներ անդրադառնու՞մ են Ձեր ստեղծագործական գործունեության վրա։
-Իհա՛րկե, նման պայմաններում բարդ է ստեղծագործել։ Դժվար է։ Երևի արդեն հոգնեցնող է հնչում, բայց դժվարություններ կան նաև ճգնաժամի հետ կապված։ Այսինքն, ֆինանսական դժվարություններն էլ են իրենց հերթին բարդություններ առաջացնում։
-Իսկ հասարակական տրամադրություններն իրենց զգացնել տալի՞ս են։
-Ինչ-որ տեղ՝ այո՛։
-Ձեր պարագայում ինչպե՞ս է դա արտահայտվում։
-Ճիշտն ասած՝ կոնկրետ ինձ վրա դա քիչ է անդրադառնում, քանի որ շատ զբաղված չեմ։ Եթե ավելի շատ աշխատանքի մեջ լինեի, հավանաբար դա ինձ շատ ավելի կխանգարեր։ Իսկ այսօր առայժմ բախվում եմ ճգնաժամի հետևանքների հետ։ Այսինքն, խնդիրներն ավելի շատ ֆինանսների հետ են կապված։
-Անդրադառնանք ավելի ամառային թեմայի։ Հանրապետության վարչապետը հորդորեց հայաստանցիներին իրենց հանգիստն անցկացնել երկրի ներսում։ Դուք որտե՞ք եք հանգստացել կամ պատրաստվում հանգստանալ։
-Այս տարի ես Հայաստանում չեմ հանգստանալու։ Ցավոք սրտի, մեկնելու եմ Անթալիա, քանի որ լսել եմ, որ գումարային և ծառայությունների մատուցման առումով ամենամատչելի վայրն այնտեղ է։ Հույս ունեմ՝ իրականում կհամոզվեմ, որ դա իրոք այդպես է։ Հայաստանում ևս կան լավ վայրեր։ Սակայն ես Հայաստանում գերադասում եմ տարվա մեջ երկու-երեք օրով մեկնել հանգստանալու։
-Ինչո՞ւ։
- Հայաստանում կան լավ հանգստավայրեր, կան անհաջող վայրեր, շատերում ես եղել եմ։ Ամենալուրջ խնդիրն այն է, որ նույնիսկ ամենալավ հանգստավայրերի պարագայում գները չեն համապատասխանում մատուցվող ծառայություններին։ Այդ իսկ պատճառով Հայաստանում ես գերադասում եմ կարճ հանգիստ անցկացնել։
-Հայաստանում տուրիզմը հայտարարված է գերակա ճյուղ։ Ի՞նչ եք կարծում, թեկուզ տարածաշրջանի կտրվածքով, Հայաստանը կարո՞ղ է դառնալ տուրիստական կենտրոն։
-Ո՛չ, նման հեռանկար ես չեմ տեսնում։ Դրա համար անհրաժեշտ կուլտուրա մենք առայժմ չունենք և չենք կարող անհրաժեշտ մակարդակ ապահովել։
Իրինա Դանիելյան.
Հարցազրույց դերասանուհի Իրինա Դանիելյանի հետ

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը