Մեկնաբանություն

29.03.2014 14:05


«Արևմտամետ» վարչապետի մաքսային «զամաշկեքը»

«Արևմտամետ» վարչապետի մաքսային «զամաշկեքը»

Հեռուստաընկերություններից մեկն ուղիղ եթերով հեռարձակում էր «Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով Երևանում այսօր մեկնարկած տնտեսական համաժողովը:

Տեսարանը ողբալի էր:

Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ներկա հայ բարձրաստիճան պաշտոնյաներն ամենայն ուշադրությամբ եւ գլխի շարժումով հավանություն տալով լսում էին մի ռուս տիկնոջ ելույթը:

Վերջինս ճառում էր ռուսերեն եւ ուսուցողական տոնով բերում էր օրինակներ ՄՄ անդամ երկրներից:

Լրիվ սովետական ոգով հավաք, երբ ոչ մի դեպքում չէր թարգմանվում ռուս պաշտոնյաների ելույթը:

Հիմա էլ նույնը:

Հա, հասկացանք, այդ կինը պետք է իր մայրենի լեզվով ելույթ ունենար, բայց վարչապետ կոչված, դու հե՛չ արժանապատվություն չունե՞ս: Գոնե հայերեն թարգմանությունը «ձեւի համար» ապահովեիր:

Թե՞ արդեն ոտնիգլուխ խրվել ես «պոլիտբյուրոյական զամաշկեքի» մեջ ու քեզ համար զրոյական նշանակություն ունի «Լեզվի մասին» ՀՀ օրենքը:

Լավ, այս աստիճանի ստորաքարշությո՞ւն:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Ամիսներ առաջ Տիգրան Սարգսյանն ու իր ղեկավարը գլխի նույն շարժումներով լսում էին եվրաչինովնիկներին։ Դա ԵՄ–ի հետ ասոցացման փուլն էր։

Այս խորագրի վերջին նյութերը