Կարծիք

29.03.2014 13:53


«Սերժ Սարգսյանի բոլոր պլանները ձախողված են»

«Սերժ Սարգսյանի բոլոր պլանները ձախողված են»

Ապրիլի 28-ին հաշված օրեր են մնացել, և ապրիլի 28-ին մոտեցող ամեն մի օրը ցավոտ և մահացու է իշխանությունների համար։ Իշխանությունները «մառազմի» մեջ են հայտնվել, նրանք ամեն կերպ փորձում են իրենց քննադատություններով հարվածել ոչիշխանական ուժերի հաջողությամբ շարունակվող կոնսոլիդացիան, ամեն կերպ փորձում են ժողովրդի մեջ հավատ ներշնչել, թե մենք՝ ՀՀԿ-ական կոչվածներս, մտածում ենք ժողովրդի մասին, պայքարում ենք թանկացումները կանխելու համար, ցանկացած հարցով կանգնած ենք ժողովրդի կողքին և այլն: Այս ամենին հավատալը հավասարազոր է կուրության, իսկ նրանց ամեն մի այդպիսի խոսքը ոչ թե հավատ է ներշնչում ժողովրդի մեջ, այլ հակառակ ազդեցությունն է տալիս՝ ավելի է խորացնում ժողովրդի ատելությունը իշխանությունների հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է աշոտյանագեղամյանական և մեկ ուրիշ դհոլների անիմաստ, անտաղանդ, նույն նախադասությունները մեկ այլ ձևով շարադրված խոսքերին, ասեմ, որ նրանց վրա շատ թանկ է նստելու դա: Նրանց չհաջողված խոչընդոտումը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջի վրա: Մի բան ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանի բոլոր տեսակի մտածված և, միևնույն ժամանակ, հավանությանը չարժանացած պլանները ձախողված են: Ընդանրապես, Սերժ Սարգսյանի և իր ձևավորած իդեալական թալանչի իշխանությունների վերջնագիրը ապրիլ ամսին կներկայացվի: Այս ամենին հետևելով՝ ոչիշխանական խմբակցությունների համախմբումը՝ հանրության հետ միասին, պետք է նույն թափով և հաջողությամբ առաջ ընթանա:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը