Քաղաքական

29.03.2014 13:31


Կոնգրեսի գրասենյակում հանդիպել են ՀԱԿ–ի և ԲՀԿ–ի երիտասարդները

Կոնգրեսի գրասենյակում հանդիպել են ՀԱԿ–ի և ԲՀԿ–ի երիտասարդները

Երեկ երեկոյան՝ Կոնգրեսի գրասենյակում, տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների երիտասարդների հանդիպումը։ Դրան մասնակցել են ՀԱԿ–ի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գևորգյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր և ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը և երկու կուսակցությունների երիտասարդական միությունեերի այլ ներկայացուցիչներ ևս։

«7օր»–ի տեղեկություններով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առայժմ չհայտնել հանդիպման մանրամասները։

Հիշեցնենք, որ Էնֆիաջյանն այս մարտի 25-ին ԱԺ–ում կոչ արեց 3 քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» երիտասարդական կազմակերպություններին, միավորվել, համախմբվել, ձևավորել միասնական գործնական օրակարգ, որտեղ ամփոփվելու են ներկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Արեգ Գևորգյանն էլ ողջունեց այդ կոչը՝ նշելով, որ իրենք պատրաստ են ցանկացած համատեղ գործողության, որը կարող է նպաստել գործող իշխանությունների հեռացման և Հայաստանում օրինականության վերականգնման գործին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը