Ադրբեջանցի և թուրք հակերները շարունակում են հարձակվել հայկական կայքերի վրա
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայկական կայքերը զանգվածայինհակերայինհարձակման էին ենթարկվել։ Հարձակման ենթարկված հայկական կայքերի քանակնանցնումէ 100-ից։ Ընդ որում, դրանք ինչպես պետական կառույցների ու հիմնարկությունների, այնպես էլ մասնավոր սեկտորի հայկական բովանդակության կարևոր կայքեր են։ Ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ այս հարձակումներն աննախադեպ են, քանի որ բավական երկար են ձգձգվում։
-Հարձակումները չեն դադարել։ Դեռ երեկ ցերեկով Սփյուռքի նախարարության կայքն էր հարձակման տակ։ Սա համաշխարհային բնույթի շատ լուրջ հարձակում է, և պետության վրա է գնում հիմնական հատվածը։ Սա բավականին լուրջ հարված է Հայաստանին զուտ իմիջային տեսանկյունից, քանի որ հարձակումը չի կանխվում,-նշել է նա։
Տեղեկատվական անվտանգության փորձագետը կարծիք է հայտնել, որ այս հարձակումներն ադրբեջանցիների և թուրքերի ձեռքի գործն է: Իսկ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ ԷդուարդԱբրահամյանը նշել է, թե ադրբեջանցիների և թուրքերի կողմից հայկական կայքերի հարձակումները պետական ծրագրի մի մասն են ու նպատակ ունեն ազդելու հայ հասարակության վրա: Ըստ փորձագետների՝ Ադրբեջանը թե՛ իր ժողովրդին, թե՛ հայերին ցանկանում է ցույց տալ իր հզորությունը։
-Ադրբեջանականտեղեկատվականոլորտնապատեղեկատվությանևայլհնարքներիմիջոցովփորձումէառավելությանհասնելուհոգեբանականճնշումգործադրելհայկականկողմիվրա,-ասել է Էդուարդ Աբրահամյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ պետական մակարդակով պետք է ուշադրություն դարձվի այս խնդրին, ու որոշակի մեխանիզմ ստեղծվի, որով կվերահսկվի տեղեկատվական ոլորտը։
Ադրբեջանցի և թուրք հակերները շարունակում են հարձակվել հայկական կայքերի վրա
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայկական կայքերը զանգվածային հակերային հարձակման էին ենթարկվել։ Հարձակման ենթարկված հայկական կայքերի քանակն անցնում է 100-ից։ Ընդ որում, դրանք ինչպես պետական կառույցների ու հիմնարկությունների, այնպես էլ մասնավոր սեկտորի հայկական բովանդակության կարևոր կայքեր են։ Ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ այս հարձակումներն աննախադեպ են, քանի որ բավական երկար են ձգձգվում։
-Հարձակումները չեն դադարել։ Դեռ երեկ ցերեկով Սփյուռքի նախարարության կայքն էր հարձակման տակ։ Սա համաշխարհային բնույթի շատ լուրջ հարձակում է, և պետության վրա է գնում հիմնական հատվածը։ Սա բավականին լուրջ հարված է Հայաստանին զուտ իմիջային տեսանկյունից, քանի որ հարձակումը չի կանխվում,-նշել է նա։
Տեղեկատվական անվտանգության փորձագետը կարծիք է հայտնել, որ այս հարձակումներն ադրբեջանցիների և թուրքերի ձեռքի գործն է: Իսկ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը նշել է, թե ադրբեջանցիների և թուրքերի կողմից հայկական կայքերի հարձակումները պետական ծրագրի մի մասն են ու նպատակ ունեն ազդելու հայ հասարակության վրա: Ըստ փորձագետների՝ Ադրբեջանը թե՛ իր ժողովրդին, թե՛ հայերին ցանկանում է ցույց տալ իր հզորությունը։
-Ադրբեջանական տեղեկատվական ոլորտն ապատեղեկատվության և այլ հնարքների միջոցով փորձում է առավելության հասնել ու հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա,-ասել է Էդուարդ Աբրահամյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ պետական մակարդակով պետք է ուշադրություն դարձվի այս խնդրին, ու որոշակի մեխանիզմ ստեղծվի, որով կվերահսկվի տեղեկատվական ոլորտը։
7or.am