Լրահոս

29.03.2014 12:39


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը նշում է թատրոնի հիմանդրման 75-ամյակը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը նշում է թատրոնի հիմանդրման 75-ամյակը

Մարտի 29-ին՝ ժ.19:00-ին` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը մեծ շուքով կնշի թատրոնի հիմանդրման 75-ամյակը. նախատեսված է թատերականացված-համերգային ծրագիր: Հոբելյանական երեկոյի հանդիսավոր մասը կընդմիջվի դերասանների կողմից պատրաստած կաղամբախաղով /капустник/ (ներկայացման երգիծական պատումներ): Ռուսական թատրոնին կշնորհավորեն նաև երևանյան թատրոնները:

Նույն օրը՝ ժ. 18:00-ին՝տեղի կունենա թատրոնի ցուցահանդես-թանգարանի բացման արարողությունը, որտեղ կցուցադրվեն ոչ միայն արխիվային լուսանկարներ, այլև զգեստներ, որոնք այս կամ այն ներկայացման ժամանակ կրել են թատրոնի առաջատար դերասանները, ինչպես նաև հուշանվերներ թե՛ ռուս, թե՛ հայ մշակութային գործիչների կողմից ստացած պատվոգրեր:

Թատրոնի հոբելյանական երեկոյին ներկա կգտնվեն ՌԴ ժող. արտիստ, «Մոդեռն» թատրոնի ղեկավար Սվետլանա Վրագովան, Բելառուսի Բրեստ քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ալեքսանդր Կոզակը, դերասաններ, ովքեր երկար տարիներ աշխատել են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (ԽՍՀՄ ժող. արտիստ Գենադի Կորոտկովը և ուրիշներ):

Այս խորագրի վերջին նյութերը