ԵԱՀԿ. «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են ապրիլի սկզբին հանդիպել Մոսկվայում»
ԵԱՀԿ–ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են ապրիլի սկզբին հանդիպել Մոսկվայում, որպեսզի նախապատրաստեն երկու երկրների նախագահների հանդիպումը:
Անդրադարձ է կատարվել նաև մարտի 23-24-ին՝ Հաագայում, Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներին, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկը:
Համանախագահներն ընդգծել են սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը կանխելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են արել խուսափել բարձրագոչ հռետորաբանությունից, որը կարող է խորացնել լարվածությունը տարածաշրջանում:

7or.am