Կարծիք

29.03.2014 12:02


Սահմանադրության փոփոխությունը տասնյակ հազարավոր մարդկանց դուրս կբերի փողոց...

Սահմանադրության փոփոխությունը տասնյակ հազարավոր մարդկանց դուրս կբերի փողոց...

Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչներից է, ով երբեք չի հրաժարվի իշխանությունից, եթե չլինեն լուրջ ճնշումներ: Հակառակ դեպքում, նա կարող է այնպես օրենքները փոխել, որ մշտապես ապահովի իր վերարտադրումը: Այսպես, նա կարող է փոխել Սահմանադրությունը, և, ինչպես գիտեք, արդեն գործում է սահմանադրական բարեփոխումներ կատարող հանձնաժողովը: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է կիսանախագահական կառավարման ձևից անցնել խորհրդարանական մոդելին` դառնալով վարչապետ:
Սա կանխելու միակ տարբերակը հազարավոր մարդկանց փողոց դուրս գալն է, ինչի մասին, իմիջայլոց, երեկ խոսեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Դա է միակ տարբերակը, որը կարող է կանխել երկիրը ներսից ուտող մակաբույծի վերարտադրումը, ու եթե մեր ժողովուրդը դուրս չգա փողոց և չպայքարի այս վարչակարգի դեմ, ապա դա մի քանի տարի անց կանեն ադրբեջանական տանկերը: Մենք զգալիորեն հետ ենք մնացել տնտեսական և ռազմական զարգացման մակարդակով, և եթե այսպես շարունակվի, ապա մեր թշնամուն ոչինչ և ոչ ոք չի խանգարի վերսկսել պատերազմը: Ընտրությունը ժողովրդինն է:

Արսեն Գևորգյանի Ֆեյսբուքի էջից

Այս խորագրի վերջին նյութերը