«Գալուստ Սահակյանը երևի մի քանի «Գազելներ» կշպրտի Սերժ Սարգսյանի երեսին»
«Չորրորդ իշխանություն»-ը լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է. «Անդրադառնալով այն հարցին, որ եթե կառավարությունը հրաժարական չտա, երկրում ցնցումներ են լինելու, և ընդդիմությունը դիմելու է ռադիկալ քայլերի, Գալուստ Սահակյանը ասել է. «ընկճվեցի... վատ զգացի...»: Ապա ավելացրել, թե «երևի բառի իմաստը չեն հասկացել: Տժվժիկն ո՞վ է գրել... լավ ստեղծագործություն է»:
«ՉԻ» - Գիտե՞ք, թե որն է ամենաանկանխատեսելի երևույթը: Ընկճված Գալուստ Սահակյանը: Նրա մտքի թռիչքները զարմացնում են բոլորին: Նույն հաջողությամբ նա կարող էր անդրադառնալ, օրինակ, պարտադիր կուտակային համակարգին և հայտարարել. «Մի քանի տարի առաջ պոպոքի մուրաբա կերանք, լավ մուրաբա էր... տեսնես ո՞վ էր եփել... բայց թռչունների ծլվլոցի համեմատ ձմերուկի կեղևն ավելի ամուր հիմքերի վրա է դրված, քանի որ չորեքշաբթին միշտ գարնանն է գալիս»:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Գալուստ Սահակյանը հատկապես «Տժվժիկ» պատմվածքն է հիշել: Երևի հոգու խորքում պրն. Սահակյանը նույնպես ցանկանում է այդ պատմվածքի հերոսի պես վարվել` ստացածը շպրտել իրեն «լավություն անողի» երեսին ու ազատվել ամենօրյա նվաստացումներից: Այնպես որ, առաջիկայում երևի մի քանի «Գազելներ» կշպրտի Սերժ Սարգսյանի երեսին` երթուղայինի լիցենզիայի հետ միասին, ու այլևս ստիպված չի լինի ամեն օր ելույթներ ունենալ»: