Լրահոս

17.08.2009 14:22


Լատվիացի գործարարները հայհոյել են նախագահին, բայց նրանց հետ ոչինչ չի պատահել

Լատվիացի գործարարների պատվիրակությունը, որն անցած շաբաթ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ ուղեկցում էր նախագահ Վալդիս Զաթլերսին, ինքնաթիռում աղմուկ է բարձրացրել։

Լատվիայի նախագահն օգոստոսի 9-13-ը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Նախագահի հետ են եղել մի խումբ գործարարներ և լրագրողներ։ Ինչպես տեղեկացնում է լատվիական «NRA» թերթը, Ռիգա վերադառնալիս` նախագահը Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ միասին թռել է բիզնես-կլասով, իսկ գործարարները՝ էկոնոմ-կլասով։ Գինովցած գործարարներին այդ փաստն այնքան էլ դուր չի եկել, և նրանք սկսել են վիրավորանքներ հնչեցնել նախագահի հասցեին։

Թերթը նաև նշում է, որ նախագահի պատվիրակության գործարարներից յուրաքանչյուրն Ադրբեջան այցելելու համար մոտ 2000 $ է վճարել։

Թերթի տվյալներով՝ Վալդիս Զաթլերսը գործարարների սադրանքներին չի պատասխանել։

Ըստ «РИА Новости»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը