Կարծիք

29.03.2014 00:01


Կոնչիտային հաղթելու համար Եվրատեսիլ ոչ թե Արամ mp3-ը պետք է գնար, այլ «Օֆշոր Տիկոն»

Կոնչիտային հաղթելու համար Եվրատեսիլ ոչ թե Արամ mp3-ը պետք է գնար, այլ «Օֆշոր Տիկոն»

Ասում են եվրոպացիք նեղացել են Արամ mp3-ի՝ Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի հասցեին արված տհաճ արտահայտությունից: Կարծես մերոնք էլ ժամանակ են գտել պարզելու, թե ով է իսկական տղամարդ, ով՝ ոչ:

Իհարկե դա բացասաբար կանդրադառնա քվեարկության արդյունքների վրա: Բայց հարցը նա է, որ մեր ներկայացուցիչը գնում էր Եվրատեսիլո՛ւմ հաղթելու, այլ ոչ թե միայն Կոնչիտային:

Իսկ եթե տրամադրվել ենք միայն Կոնչիտայի դեմ պայքարին, ուրեմն Արամ mp3-ի փոխարեն Տիգրան Սարգսյանին պետք է ուղարկեինք:

Նախ, Կոնչիտան ասել է, որ ինքը կանացի դեմքով է, բայց հոգով տղամարդ է: Մենք նրան կհակադրեինք տղամարդու դեմքով, բայց կանացի հոգով մեր վարչապետին:

Կոնչիտան թրաշ է պահում, որ շատ է ընդգծվում դեմքի վրա, իսկ մեր վարչապետն էնպես փնթի թրաշ է պահում, որ հասկացվում է, թե ուղղակի ալարել է առավոտյան սափրվել, ու ավելի աննկատ է դեմքի վրա:

Կոնչիտան միայն երգում է, իսկ մեր վարչապետը հա՛մ երգում է, հա՛մ կիթառ նվագում: Եվ, երբ հետևած է լինում պապի խորհուրդին ու մի քանի բաժակ կոնծած, այնպես է արտասանում, որ ասենք նրա հրապարակային ելույթը՝ Մարզահամերգային համալիրում, կարելի էր ընդունել որպես Եվրատեսիլի մասնակցության հայտի կլիպ:

Էլ չեմ խոսում այն մասին, որ բավական է «ոլորտ» բառը իր կատարման ժամանակ Տ.Սարգսյանը մի քանի անգամ ասեր, ինչպես Թաթայի համերգի ժամանակ՝ «ոլ-ոլ-ոլ-ոլ-որ-տում», դա էլ կդառնար իր ելույթի ամենահիշարժան կրկներգը, որը կատարումը կդարձներ շատ տպավորիչ:

Կատարումից առաջ Կոնչիտայի բեմական անունը հենց պաթոսով հնչեցնի հաղորդավարը՝ Կոն-չի՛-տա, դրանից հետո էլ ո՞վ նրան ձայն կտա, երբ ուզում են դրանով ասել, թե մեր Կոն ձեր իմացածներից չի: Իսկ մեր վարչապետի բեմական անունը, ի հակադրություն ավստրիացու, կդնեին Վրչոն–կտա՛՝ դրանով հասկացնելով, որ մեր վարչապետը հենց ձեր իմացածներից է, դե տեսնեմ՝ ոնց չեք ձայն տալիս:

Չէ՞ որ սա կարող է մեր վերջին Եվրատեսիլը լինել, մի քիչ լուրջ վերաբերվեք, էլի՛: Ախր, մեր այս վերջին քվեարկությունից հետո՝ Զիմբաբվեի հետ համաքայլ, մենք հաջոդ տարի մենակ հազիվ ծառից-ծառ թռնելու մրցումներին մասնակցենք, էլ ի՞նչ Եվրատեսիլ:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը