Բուռն իրադարձություններով հագեցած օրվա մեջ առանձնացավ մի հայտարարություն, ինչը բոլորին ստիպեց հատկապես կենտրոնանալ այդ հայտարարության վրա:
Թե՛ «կուտակային կենսաթոշակայինի» մասով Սահմանադրական դատարանում մեկնարկած գործի քննությունը, թե՛ ՍԴ-ի դիմաց կազմակերպված լուռ ակցիան եւ թե՛ Ազատության հրապարակում «Ժառանգության» հրավիրած հանրահավաքը փոքր-ինչ մղվեցին «հետին պլան»:
Եվամիության դրոշով մի քանի հոգով հրապարակ մտած եւ անհետացած Հայրիկյանի զավեշտական քայլն անգամ ուշադրության չարժանացավ:
Մինչդեռ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ–ական Վահան Բաբայանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, ընդամենը ասել էր այն ամենը, ինչը նախատեսված է ոչիշխանական չորս քաղաքական ուժերի «ճանապարհային քարտեզով»:
Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացն սկսված է եւ եթե «կոճակային մեծամասնությունը» թույլ չտա գնալ փոփոխությունների, ուրեմն՝ հաջորդող քայլերը այսպիսին են լինելու. «Եթե մեծամասնությունը չգնա փոփոխության, հաջորդ քայլերն ակնհայտ են։ Հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է դառնում կազմակերպել, իրականացնել տասնյակ հազարավոր, ինչու չէ՝ նաև հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը Երևանի փողոցներում, հրապարակներում, որոշող շենքերի դիմաց։ Եվ երկրորդը՝ արդեն այդ ժամանակ ակնհայտ է դառնում, որ իշխանափոխության փուլային տարբերակին գալիս է փոխարինելու ամբողջական փաթեթային տարբերակը։ Մենք գտնում ենք, որ անկախ ամեն ինչից՝ կա հնարավորություն՝ գնալու անցնցում, խաղաղ փոփոխությունների։ Եվ իշխանությունը պետք է հետևություններ անի։Մենք շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու մինչև ապրիլի 28–ը, և շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու ապրիլի 28–ից հետո, մնում է, որ այդ հետևությունն անի իշխանությունը։ Այդ հետևություններն անելու շնորհիվ իրենք կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից»։ Այս մասին ԱԺ բրիֆինգի ժամանակ լրագրողներին է ասել Վ. Բաբայանը։
«Բարիկադներ», «ցնցումներ» բառերից շատերը ցնցված են: Ինչպես նաեւ նրանց ցնցել է «ռադիկալ պահանջներ» արտահայտությունը, ինչը նույն ճեպազրույցում արել էր ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանը:
Հայտնի ուղղվածության լրատվամիջոցներն սկսեցին «հետաքննական աշխատանքները»,, պարզելու, թե արդյոք պատգամավորների արած հայտարարությունները ԲՀԿ-ի դիրքորոշումն է:
Համոզվեցին, որ, այո, կուսակցության դիրքորոշումն է, սակայն չգիտես ինչու ականջներին չէին հավատում կամ էլ չէին ուզում հավատալ:
Մինչեւ հիմա իշխանությունները փորձում էին պարզել ոչիշխանական ուժերի «ճանապարհային քարտեզի» իրական բովանդակությունը, եւ երբ դա հանրամատչելի ձեւով ներկայացվում է, հանկարծ, ասում են, չէ, չի կարող պատահել, դա երեւի, մի պատգամավորի կարծիքն է:
Բայց մի՞թե խոսքը բարիկադներ կառուցելու ու ցնցումների ճանապարհով գնալու մասին է: Նախ խոսքը անցնցում, խաղաղ ճանապարհով կառավարության հրաժարականին հասնելու և ապա ամբողջական փոփոխություններ անելու մասին է, իսկ եթե իշխանությունը համառում է, բնականաբար չի բացառվում «ցնցումային» ճանապարհը՝ եթե փողոց են դուրս գալիս հարյուր հազարավոր մարդիկ: Ցնցումների պատասխանատուն, սակայն, կլինի իշխանությունը, որը ոչ մի կերպ չի ուզում պոկվել աթոռից
Իսկ որ ժողովուրդը հոգնել ու զզվել է եւ մինչեւ կոկորդը կուշտ է այս իշխանությունից եւ նրա վարած քաղաքականությունից՝ դա գիտի նաեւ նույն իշխանությունը:
Հո ասելով չէ՞, թե «ժողովուրդը իմաստուն» է եւ «մեզ հետ» է: Դա ինքնախաբեություն է, որին կարող է հավատալ միայն ասողը՝ նույն իշխանությունը:
Այնպես, որ «էս գլխից» զգուշացվում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք:
Եթե ոչ, ուրեմն՝ սպասեք փոթորկի: Ձեր ցանածից միայն փոթորիկ կարող եք հնձել:
ԲՀԿ–ն ներկայացրեց «ճանապարհային քարտեզը»
Բուռն իրադարձություններով հագեցած օրվա մեջ առանձնացավ մի հայտարարություն, ինչը բոլորին ստիպեց հատկապես կենտրոնանալ այդ հայտարարության վրա:
Թե՛ «կուտակային կենսաթոշակայինի» մասով Սահմանադրական դատարանում մեկնարկած գործի քննությունը, թե՛ ՍԴ-ի դիմաց կազմակերպված լուռ ակցիան եւ թե՛ Ազատության հրապարակում «Ժառանգության» հրավիրած հանրահավաքը փոքր-ինչ մղվեցին «հետին պլան»:
Եվամիության դրոշով մի քանի հոգով հրապարակ մտած եւ անհետացած Հայրիկյանի զավեշտական քայլն անգամ ուշադրության չարժանացավ:
Իշխանությունների եւ լրատվամիջոցների ուշքն ու միտքը առավելապես զբաղված էր ԲՀԿ-ական պատգամավորներիի արած հայտարարություններով:
Մինչդեռ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ–ական Վահան Բաբայանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, ընդամենը ասել էր այն ամենը, ինչը նախատեսված է ոչիշխանական չորս քաղաքական ուժերի «ճանապարհային քարտեզով»:
Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացն սկսված է եւ եթե «կոճակային մեծամասնությունը» թույլ չտա գնալ փոփոխությունների, ուրեմն՝ հաջորդող քայլերը այսպիսին են լինելու. «Եթե մեծամասնությունը չգնա փոփոխության, հաջորդ քայլերն ակնհայտ են։ Հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է դառնում կազմակերպել, իրականացնել տասնյակ հազարավոր, ինչու չէ՝ նաև հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը Երևանի փողոցներում, հրապարակներում, որոշող շենքերի դիմաց։ Եվ երկրորդը՝ արդեն այդ ժամանակ ակնհայտ է դառնում, որ իշխանափոխության փուլային տարբերակին գալիս է փոխարինելու ամբողջական փաթեթային տարբերակը։ Մենք գտնում ենք, որ անկախ ամեն ինչից՝ կա հնարավորություն՝ գնալու անցնցում, խաղաղ փոփոխությունների։ Եվ իշխանությունը պետք է հետևություններ անի։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու մինչև ապրիլի 28–ը, և շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու ապրիլի 28–ից հետո, մնում է, որ այդ հետևությունն անի իշխանությունը։ Այդ հետևություններն անելու շնորհիվ իրենք կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից»։ Այս մասին ԱԺ բրիֆինգի ժամանակ լրագրողներին է ասել Վ. Բաբայանը։
«Բարիկադներ», «ցնցումներ» բառերից շատերը ցնցված են: Ինչպես նաեւ նրանց ցնցել է «ռադիկալ պահանջներ» արտահայտությունը, ինչը նույն ճեպազրույցում արել էր ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանը:
Հայտնի ուղղվածության լրատվամիջոցներն սկսեցին «հետաքննական աշխատանքները»,, պարզելու, թե արդյոք պատգամավորների արած հայտարարությունները ԲՀԿ-ի դիրքորոշումն է:
Համոզվեցին, որ, այո, կուսակցության դիրքորոշումն է, սակայն չգիտես ինչու ականջներին չէին հավատում կամ էլ չէին ուզում հավատալ:
Մինչեւ հիմա իշխանությունները փորձում էին պարզել ոչիշխանական ուժերի «ճանապարհային քարտեզի» իրական բովանդակությունը, եւ երբ դա հանրամատչելի ձեւով ներկայացվում է, հանկարծ, ասում են, չէ, չի կարող պատահել, դա երեւի, մի պատգամավորի կարծիքն է:
Բայց մի՞թե խոսքը բարիկադներ կառուցելու ու ցնցումների ճանապարհով գնալու մասին է: Նախ խոսքը անցնցում, խաղաղ ճանապարհով կառավարության հրաժարականին հասնելու և ապա ամբողջական փոփոխություններ անելու մասին է, իսկ եթե իշխանությունը համառում է, բնականաբար չի բացառվում «ցնցումային» ճանապարհը՝ եթե փողոց են դուրս գալիս հարյուր հազարավոր մարդիկ: Ցնցումների պատասխանատուն, սակայն, կլինի իշխանությունը, որը ոչ մի կերպ չի ուզում պոկվել աթոռից
Իսկ որ ժողովուրդը հոգնել ու զզվել է եւ մինչեւ կոկորդը կուշտ է այս իշխանությունից եւ նրա վարած քաղաքականությունից՝ դա գիտի նաեւ նույն իշխանությունը:
Հո ասելով չէ՞, թե «ժողովուրդը իմաստուն» է եւ «մեզ հետ» է: Դա ինքնախաբեություն է, որին կարող է հավատալ միայն ասողը՝ նույն իշխանությունը:
Այնպես, որ «էս գլխից» զգուշացվում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք:
Եթե ոչ, ուրեմն՝ սպասեք փոթորկի: Ձեր ցանածից միայն փոթորիկ կարող եք հնձել:
Կիմա Եղիազարյան