Քաղաքական

28.03.2014 17:00


ՍԴ նախագահը քննադատեց ՀՀԿ–ին

ՍԴ նախագահը քննադատեց ՀՀԿ–ին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի սահմանադրականության հարցի քննարկման ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանին հշեցրել է ՀՀԿ–ի բոյկոտը։ Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ն ցուցադրաբար չմասնակցեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ 4 ոչիշխանական խմբակցությունների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստին:

Անդրադառնալով ՀՀԿ–ի այդ պահվածքին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդգծել է.

–Ոչ մի տրամաբանություն չպետք է իրավունքին և օրենքին դեմ գնա։ Մենք ասում ենք՝ և՛ փոքրամասնություն, և՛ մեծամասնություն, դուք իրավունք չունե՛ք գործի չգնալ։ Եվ հակաօրինական գործողությունը փորձել հրապարակավ արդարացնել, պարզապես անընդունելի է։ Մենք պետք է սովորենք հարգել Սահմանդրությունը, օրենքն ու իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը