Լրահոս

17.08.2009 13:26


Ճապոնիայում աստիճանական տնտեսական աճ է սկսվել

Ճապոնիայում առաջին անգամ տնտեսական ճգնաժամի ժամանակ աճ է սկսվել։ Անցած տարվա ցուցանիշի համեմատ երկրի ՀՆԱ-ն աճել է մոտ 4%-ով, և դա միանգամից 12% անկումից հետո։

Աճի հիմնական գործոնն արտահանման ծավալների ավելացումն է հարևան երկրներ՝ առաջին հերթին՝ Չինաստան, որտեղ ճապոնական ապրանքների մեծ պահանջարկ կա։ Արդյունքում արտահանումն աճել է 6%-ով։

Գրեթե 1%-ով աճել են նաև անձնական օգտագործման ծավալները։ Այստեղ շատ տեղին էր պետական խթանումը՝ էլեկտրական սարքավորումների և էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ձեռք բերման համար տրամադրված դոտացիաները։

Այդուհանդերձ, անհայտ է՝ կշարունակվի՞ երկրի տնտեսական աճն առանց պետության միջամտության, թե՞ ոչ։ Երկրի գործարանների գրեթե 40%-ը կանգնած է, իսկ գործազրկության թիվը կարող է այսօրվա 5,5%-ից բարձրանալ մինչև 6%։

-Պետությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել տնտեսությանն աջակցելու համար։ Հենց դա է, որ բերել է ՀՆԱ-ի աճին, սակայն արդյունաբերական արտադրությունը ցածր մակարդակի վրա է մնում։ Չի կարելի նաև բաց թողնել այն փաստը, որ գործազրկության մակարդակը կարող է ավելի բարձրանալ,- հայտարարել է էկոնոմիկայի և ֆիսկալ քաղաքականության նախարար Յոշիմասա Հայաշին։

Ըստ «Вести»-ի

Այս խորագրի վերջին նյութերը