Մեկնաբանություն

28.03.2014 16:16


Ձեր «հորս արևը» վաղուց խավարել է

Ձեր «հորս արևը» վաղուց խավարել է

Մարդկանց մի այլ կարգի զզվելի տեսակ կա, որ ամեն երկրորդ բառից հետո ամրագրում է՝ «հորս արև» կամ «մորս արև»։ Րոպե առաջ ուզում ես ազատվել նմանների ներկայությունից՝ խուսափելով երբևէ հանդիպելուց։

Նույնը Հայաստանի իշխանություններն են։ Ձեր «հորս արևը» էլ չի անցնում։ Վաղուց չէր անցնում, բայց էս կարգի՞։

Օրեր առաջ հայտարարեցիք՝ «Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն» (Հորս արև):

Երեկ Հայաստանը դեմ քվեարկեց նշված բանաձևին, փոխարենը ձեռնպահ քվեարկելու։

Ո՞վ եք դուք իրականում։ Ու էլ չփորձեք լղոզել՝ Ղարաբաղի խնդի՜ր, ազգերի ինքնորոշո՜ւմ, ռազմավարական գործընկե՜ր։

Ինքներդ ձեր գլխին կտտացնում եք ու նետվում Կրեմլի գիրկը՝ մոռանալով հերթական «հորս արևը» և սեփական «նախաձեռնողականությամբ» զարմացնում ոչ միայն աշխարհին, այլև կոնկրետ ՌԴ–ին։

Իրականում զզվելի է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը