ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ՄԱԿ–ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ
ԱԺ այսօրվա ճեպազրույցներին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի անձնական կարծիքով, այդ բանաձևին դեմ քվեարկելով, Հայաստանն առաջնորդվել է մեր պետության շահերով։
–Իհարկե, կարելի էր ձեռնպահ քվեարկել։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ Եվրոպայի համար համամարդկային արժեքները կիրառելի են դառնում, և դրանք պետք է կիրառվեն Ուկրաինայի հարցում։ Եվ այն նույն Եվրոպան, որը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, Արցախի հարցում երկակի ստանդարտով է առաջնորդվում։ Ստեղծվել է մի վիճակ, որ պետություններն առաջնորդվում են իրենց սեփական շահերով, իսկ Հայաստանը, չգիտես՝ ինչու, պետք է առաջնորդվի համամարդկայի՞ն շահերով։ Համեմատություն չեմ դնում Ղրիմի հանրաքվեի հետ, բայց Արցախում էլ կա ազգերի ինքնորոշման իրավունք, որն այնտեղ իրացվել է։Ինձ համար անհասկանալի կլիներ, եթե Հայաստանը կողմ քվեարկեր,–ասել է Ռ. Հակոբյանը։
Նա նաև ընդգծել է, որ այս բոլոր պետությունները, ովքեր շատ իրավացիորեն հարց են բարձրացրել Ուկրաինայի հետ կապված, աչք են փակում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։
–Բրյուսելում մի չինովնիկի հարցրեցի՝ ինչո՞ւ Կոսովոյի օրինակով չեք ճանաչում Արցախը։ Պատասխանեց, որ իրավիճակը լիովին համընկնում է, բայց քանի որ Կոսովոն Եվրոպայի կենտրոնում էր, ամեն օր մենք այդ արյան համը զգում էինք։ Այն պետությունները, որ համամարդկային արժեքները դարձրել են առաջնահերթություն, դա չեն կիրառում Արցախի հարցում,–նշել է Ռ. Հակբոյանը։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով ևս Հայաստանը չի կարող դեմ չլինել, երբ կասկածանքի տակ է դրվում ժողովրդի կամքի ազատության հանրաքվեն։
–Ես չեմ պատկերացնում, որ ժողովրդի երկու հատվածներն իրար միանան ստիպողաբար։ Նշանակում է՝ ժողովրդի կամքի արտահայտություն եղել է։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ չի կարելի ժողովրդի կամքին հակառակ որոշում կայացնել։ Ես վստահ եմ, որ վաղը հստակ է դառնալու, որ Ղրիմի ժողովուրդն ուզեցել է իր ազատ կամքը դրսևորել։ Դեմ քվեարկելը ճիշտ էր։ Վստա՛հ եմ, որ վաղը ձեռնպահները հանգելու են հանրաքվեի արդյունքները ճանաչելուն։ Իսկ մնացածը քաղաքական շահեր են, որ ամբողջ աշխարհով մեկ երկակի ստանդարտների են հանգեցրել։Ժողովուրդների կամարտահայտության իրավունքը գերակա սկզբունք է,–ասել է Ռուստամյանը։
«7օր»–ի հարցին՝ դեմ քվեարկելն արդյոք չի՞ հակասում հայաստանյան այսօրվա իշխանությունների որդեգրած «և՛, և՛»–ի սկզբունքին, Ա. Ռուստամյանը պատասխանել է.
–Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ է՝ վայրիվերումների մեջ է, և իր տեղը չի գտնում։ Մենք վաղուց պետք է հասկանայինք, որ ճիշտը պետության շահերով առաջնորդվելն է։ Նախորդ իշխանությունները դա անվանում էին կոմպլեմենտարիզմ, որը տրամաբանական է։ Իսկ այժմ, երբ որ գալիս հասնում ենք պատին, նոր տեսնում ենք պատը։ Մենք, դժբախտաբար, դա ենք անում. մինչև գլուխներս չի կպնում պատին, չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում։
Նույն քվեարկությանն անդրադարձել է նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը։
–Չեմ կարծում, որ Հայաստանի վրա ճնշումներ եղել են։ Կարող էր լինել ձեռնպահ, բայց մանրամասներին տեղյակ չեմ։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, որն անկախության իրացման ձև է, մենք չենք կարող չողջունել։ Իսկ ընդհանուր առմամբ, կողմնակից ենք բալանսավորված քաղաքականությանը,–ասել է նա։
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱրամՄանուկյանը վստահ է, որՀայաստանի դեմ քվեարկելը ևս մեկ անգամ նսեմացրեց երկրի իշխանությանը:
–Սխալ, կոպիտհաշվարկի, իրադրությանհետհաշվիչնստելուարդյունքումՀայաստանիձեռնպահըդարձավդեմ: Ինչո՞ւհիմահասանքայսվիճակին: Քանի որ ՀայաստանըթիթեռնիկայինքաղաքականությունէվարումԵվրոպայիուՌուսաստանիհետ։ Լուրջդիվանագիտականաշխատանքըչէրբերիայսվիճակին: Մենքարդենայնքանենքխեղճացել, որինչէլանես, քոշահըչկա: Մերերկիրըմիջազգայինատյանումխոսքչունի, ի՛նքըչիորոշումձեռնպահնուդեմը: Այնաննորմալվիճակը, որըմերդիվանագիտությունումստեղծվելէ, չարիքիփոքրագույնըդեմքվեարկելնէր։Դաոնցորմեռնողինմիկաթիլջուրտալնէ, գիտես՝մեռնումէ, բայցմիկաթիլջուրեստալիս,–ասել է Ա. Մանուկյանը:
Նա ավելացրել է, որ այսօր Հայաստանն արտաքին դիվանագիտություն չունի. այն թելադրվում է այդ պահին այն կողմից, որտեղից թելադրանքն ավելի ուժեղ է.
–Հայաստաննինքըչիորոշումիրդիվանագիտականվեկտորները։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍտեփանՄարգարյանի խոսքերով էլ՝ Հայաստանըպետքէձեռնպահքվեարկեր:
–Այսպիսով, որևէձևովդեմչէրգնաՌուսաստանիառաջստանձնածպարտավորություններին, բայցկլրացներայներկրներիշարքը, ովքերձգտումենայսիրավիճակըխաղաղճանապարհովլուծելուն։ ԵթեՀայաստանը ճիշտ արտաքինքաղաքականություն վարեր, կկարողանարձեռնպահքվեարկել: Մենքդեմքվեարկելով՝առանձնապեսօգուտչենքտվելՌուսաստանին, բայցվստահեմ՝վնասելենքմերմիջազգայինվարկին,–ասել է Ս. Մարգարյանը։
Փոխարենը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը պնդել է, որ դեմ քվեարկելով ՄԱԿ-ի բանաձևին՝ Հայաստանը պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը:
–Տարիներիվերայդխնդիրըմերհամարարժեքայինհամակարգէ, ևպայքարումենքհենցդրահամար: Բնականէ, որպիտիդեմքվեարկեինք,-ասել է նա՝ ավելացնելով, որ ձեռնպահ քվեարկելը Հայաստանի համար ընդունելի չէ:
«7օր»–ի հարցին՝ դա չի՞ հակասում իրենց որդեգրած «և՛, և՛»–ի քաղաքականությանը. Գ. Սահակյանը հետևյալ պատասխանն է տվել.
ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ՄԱԿ–ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ
ԱԺ այսօրվա ճեպազրույցներին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի անձնական կարծիքով, այդ բանաձևին դեմ քվեարկելով, Հայաստանն առաջնորդվել է մեր պետության շահերով։
–Իհարկե, կարելի էր ձեռնպահ քվեարկել։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ Եվրոպայի համար համամարդկային արժեքները կիրառելի են դառնում, և դրանք պետք է կիրառվեն Ուկրաինայի հարցում։ Եվ այն նույն Եվրոպան, որը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, Արցախի հարցում երկակի ստանդարտով է առաջնորդվում։ Ստեղծվել է մի վիճակ, որ պետություններն առաջնորդվում են իրենց սեփական շահերով, իսկ Հայաստանը, չգիտես՝ ինչու, պետք է առաջնորդվի համամարդկայի՞ն շահերով։ Համեմատություն չեմ դնում Ղրիմի հանրաքվեի հետ, բայց Արցախում էլ կա ազգերի ինքնորոշման իրավունք, որն այնտեղ իրացվել է։ Ինձ համար անհասկանալի կլիներ, եթե Հայաստանը կողմ քվեարկեր,–ասել է Ռ. Հակոբյանը։
Նա նաև ընդգծել է, որ այս բոլոր պետությունները, ովքեր շատ իրավացիորեն հարց են բարձրացրել Ուկրաինայի հետ կապված, աչք են փակում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։
–Բրյուսելում մի չինովնիկի հարցրեցի՝ ինչո՞ւ Կոսովոյի օրինակով չեք ճանաչում Արցախը։ Պատասխանեց, որ իրավիճակը լիովին համընկնում է, բայց քանի որ Կոսովոն Եվրոպայի կենտրոնում էր, ամեն օր մենք այդ արյան համը զգում էինք։ Այն պետությունները, որ համամարդկային արժեքները դարձրել են առաջնահերթություն, դա չեն կիրառում Արցախի հարցում,–նշել է Ռ. Հակբոյանը։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով ևս Հայաստանը չի կարող դեմ չլինել, երբ կասկածանքի տակ է դրվում ժողովրդի կամքի ազատության հանրաքվեն։
–Ես չեմ պատկերացնում, որ ժողովրդի երկու հատվածներն իրար միանան ստիպողաբար։ Նշանակում է՝ ժողովրդի կամքի արտահայտություն եղել է։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ չի կարելի ժողովրդի կամքին հակառակ որոշում կայացնել։ Ես վստահ եմ, որ վաղը հստակ է դառնալու, որ Ղրիմի ժողովուրդն ուզեցել է իր ազատ կամքը դրսևորել։ Դեմ քվեարկելը ճիշտ էր։ Վստա՛հ եմ, որ վաղը ձեռնպահները հանգելու են հանրաքվեի արդյունքները ճանաչելուն։ Իսկ մնացածը քաղաքական շահեր են, որ ամբողջ աշխարհով մեկ երկակի ստանդարտների են հանգեցրել։ Ժողովուրդների կամարտահայտության իրավունքը գերակա սկզբունք է,–ասել է Ռուստամյանը։
«7օր»–ի հարցին՝ դեմ քվեարկելն արդյոք չի՞ հակասում հայաստանյան այսօրվա իշխանությունների որդեգրած «և՛, և՛»–ի սկզբունքին, Ա. Ռուստամյանը պատասխանել է.
–Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ է՝ վայրիվերումների մեջ է, և իր տեղը չի գտնում։ Մենք վաղուց պետք է հասկանայինք, որ ճիշտը պետության շահերով առաջնորդվելն է։ Նախորդ իշխանությունները դա անվանում էին կոմպլեմենտարիզմ, որը տրամաբանական է։ Իսկ այժմ, երբ որ գալիս հասնում ենք պատին, նոր տեսնում ենք պատը։ Մենք, դժբախտաբար, դա ենք անում. մինչև գլուխներս չի կպնում պատին, չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում։
Նույն քվեարկությանն անդրադարձել է նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը։
–Չեմ կարծում, որ Հայաստանի վրա ճնշումներ եղել են։ Կարող էր լինել ձեռնպահ, բայց մանրամասներին տեղյակ չեմ։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, որն անկախության իրացման ձև է, մենք չենք կարող չողջունել։ Իսկ ընդհանուր առմամբ, կողմնակից ենք բալանսավորված քաղաքականությանը,–ասել է նա։
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ Հայաստանի դեմ քվեարկելը ևս մեկ անգամ նսեմացրեց երկրի իշխանությանը:
–Սխալ, կոպիտ հաշվարկի, իրադրության հետ հաշվի չնստելու արդյունքում Հայաստանի ձեռնպահը դարձավ դեմ: Ինչո՞ւ հիմա հասանք այս վիճակին: Քանի որ Հայաստանը թիթեռնիկային քաղաքականություն է վարում Եվրոպայի ու Ռուսաստանի հետ։ Լուրջ դիվանագիտական աշխատանքը չէր բերի այս վիճակին: Մենք արդեն այնքան ենք խեղճացել, որ ինչ էլ անես, քո շահը չկա: Մեր երկիրը միջազգային ատյանում խոսք չունի, ի՛նքը չի որոշում ձեռնպահն ու դեմը: Այն աննորմալ վիճակը, որը մեր դիվանագիտությունում ստեղծվել է, չարիքի փոքրագույնը դեմ քվեարկելն էր։ Դա ոնց որ մեռնողին մի կաթիլ ջուր տալն է, գիտես՝ մեռնում է, բայց մի կաթիլ ջուր ես տալիս,–ասել է Ա. Մանուկյանը:
Նա ավելացրել է, որ այսօր Հայաստանն արտաքին դիվանագիտություն չունի. այն թելադրվում է այդ պահին այն կողմից, որտեղից թելադրանքն ավելի ուժեղ է.
–Հայաստանն ինքը չի որոշում իր դիվանագիտական վեկտորները։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքերով էլ՝ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր:
–Այսպիսով, որևէ ձևով դեմ չէր գնա Ռուսաստանի առաջ ստանձնած պարտավորություններին, բայց կլրացներ այն երկրների շարքը, ովքեր ձգտում են այս իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելուն։ Եթե Հայաստանը ճիշտ արտաքին քաղաքականություն վարեր, կկարողանար ձեռնպահ քվեարկել: Մենք դեմ քվեարկելով՝ առանձնապես օգուտ չենք տվել Ռուսաստանին, բայց վստահ եմ՝ վնասել ենք մեր միջազգային վարկին,–ասել է Ս. Մարգարյանը։
Փոխարենը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պնդել է, որ դեմ քվեարկելով ՄԱԿ-ի բանաձևին՝ Հայաստանը պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը:
–Տարիներ ի վեր այդ խնդիրը մեր համար արժեքային համակարգ է, և պայքարում ենք հենց դրա համար: Բնական է, որ պիտի դեմ քվեարկեինք,-ասել է նա՝ ավելացնելով, որ ձեռնպահ քվեարկելը Հայաստանի համար ընդունելի չէ:
«7օր»–ի հարցին՝ դա չի՞ հակասում իրենց որդեգրած «և՛, և՛»–ի քաղաքականությանը. Գ. Սահակյանը հետևյալ պատասխանն է տվել.
–Ո՛չ։ Ժամանակները ցույց տվեցին, որ մեր տեսակետը ըմբռնելի է բոլորի համար, և վերջին զարգացումները, կապված նաև Ուկրաինայի դեպքերի հետ, զգալի դարձրին, որ մեր քաղաքականությունը ճիշտ է:
7or.am