Արամ Մանուկյանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ պարտադիր կուտակայինի հետ կապված՝ ՍԴ–ն կկայացնի որոշում, որից ոչ ոք բան չի հասկանա։
–Եվ այդ որոշումը չի լինի այսօր. կսպասեն, որ միտինգային մթնոլորը մարի, որ հեշտ նոր որոշեն,–ավելացրել է Ա. Մանուկյանը։
Ինչ վերաբերում է լուրերին, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներ է ցանկանում կատարել վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, Ա. Մանուկյանն արձագանքել է.
–Այդ էլ, ու պըրծ։ Էս ժողովուրդն ուղղակի մեղք է. կպայթի ուղղակի, էսքան քաղաքակիրթ համբերում են, այդ ժամանակ արդեն չի դիմանա։ Էդպիսի բան չի կարող լինել, և վստահ եմ՝ չի լինի։
Ոչիշխանական 4 ուժերն էլ, նրա խոսքերով, շարունակում են գործել փոխհամաձանեցված, որի արդյունքներն էլ հստակ կլինեն։
–Ռազմավարական նպատակն առաջին փուլում կառավարության հրաժարականն է։ Կուտակայինը, մեծ առումով, շատ բան չի փոխի այդ հարցում. այն կարող է կա՛մ գումարվել, կա՛մ ոչ,–ասել է Ա. Մանուկյանը։

7or.am