Քաղաքական

28.03.2014 11:54


Ռուբեն Հակոբյան. Իշխանությունն օգտագործեց վաղուց արդեն քաղաքական պոտենցիան կորցրած գործիչներին

Ռուբեն Հակոբյան.  Իշխանությունն օգտագործեց վաղուց արդեն քաղաքական պոտենցիան կորցրած գործիչներին

ԱԺ ճեպազրույցի ժամանակ, գնահատելով անցնող քառօրյան, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ցավ է հայտնել, որ իշխանությունը կարողացավ հերթական անգամ օգտագործել վաղուց արդեն քաղաքական պոտենցիան կորցրած գործիչներին։

–Օգտագործեցին քաղաքական պոտենցիան կորցրած և օգտագործվող դարձած պրոֆեսիոնալ քաղաքական որոշ գործիչների, և, ցավոք, ընդդիմության վրա փորձեցին ցեխ շպրտել, թե «սև ակնոց» է կրում։ Հասկանալի էր, որ մեկ նպատակ կար՝ արդարացնել Հայաստանի մասնավորեցումն առանձին անձերի կողմից։ Եվ սա դիտվում է այն հիմնական մայրուղիներից մեկը, որով Հայաստանը պետք է գնա դեպի «Ապահով Հայաստան»։ Ես այդ գործիչներին ճիշտ բնութագրեցի՝ քաղաքական դալտոնիկներ, որոնք այսօր շատ են մեր քաղաքական դաշտում,–ասել է Ռ. Հակոբյանը։

Ինչ վերաբերում է այսօր ՍԴ–ում ընթացող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցի քննարկմանը, Ռ. Հակոբյանը չի կարծում, որ «պարտադիր» բառն ամբողջությամբ կհանվի։

–Հասարակական հնչեղություն ունի այս հարցը, և որևէ որոշում, որը չի բավարարի ազգաբնակչությանը, կարծում եմ՝ իր տրամաբանական շարունակությունը կունենա,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը