Լրահոս

17.08.2009 12:48


Ենիսեյ գետի վրա տեղակայված «Սայանո–Շուշենսկոյե» ՀԷԿ–ի վթարի պատճառով 7 մարդ է զոհվել

Աշխարհի խոշորագույն հէկ-ից մեկում՝ Ենիսեյ գետի վրա տեղակայված Խակասիայի հանրապետության «Սայանո-Շուշենսկոյե» ՀէԿ-ում երկուշաբթի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։ «ՌուսԳիդրո»-ի ղեկավար Վասիլի Զուբկինն ասել է, որ տեղի ժամանակով ժամը 8։15-ին հիդրոագրեգատում վթար է տեղի ուենեցել, և կայանի աշխատանքները դադարեցվել են։ Այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

Վթարի զոհերի թիվը հասել է 7-ի։ Վերջին տվյալներով 11 մարդ է տուժել։ Ենթադրվում է, որ «Սայանո-Շուշենսկոյե» ՀԷԿ-ի՝ ջրի տակ անցած և փլուզված տարածքներում հնարավոր է, որ դեռ մարդիկ մնացած լինեն։

Ըստ «РИА Новости»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը