Ազատիչն արդեն ոչ թե «կաղ», այլ «պարալիզված բադիկ» է
Երեկ մի ուշագրավ նյութի ծանոթացանք՝ Նիկոլ Քիդմանի ձայնով հայտնի հեղափոխական Նիկոլ Փաշինյանի թերթում:
Պարզվում է՝ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ Սերժ Սարգսյանը փոխելու է Սահմանադրությունը, ավելացնելու է վարչապետի լիազորություններն ու ինքն էլ դառնալու է վարչապետ: Այսինքն՝ դարձյալ երկրի ղեկավար, արդեն՝ որքան ցանկանա այդքան ժամանակով:
Դե հասկանալի է, թե ինչի համար և ում համար է այս կուտը տրված: Որպեսզի իշխանության գործից անտեղյակ փոքր տրամաչափի ներկայացուցիչներն առնետավազք չսկսեն: Չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, որ եթե Նիկոլի թերթն է գրել, ուրեմն նյութը վերցված է Բաղրամյան 26-ի հավաստի սառնորակ աղբյուրից:
Բաղրամյան 26–ից այսպիսի «լուրեր» դաշտ նետելով՝ նախ իրենք իրենց են «դուխ» տալիս, բացի այդ էլ՝ փորձում են ջայլամի պես չտեսնելու տալ տեղի ունեցող և սպասվելիք քաղաքական զարգացումները։
Պարզից էլ պարզ է, որ առաջիկայում երկրի ներքաղաքական լարված պայքարն ու քաղաքացիական ակտիվ շարժումները մինչև 2017-18թթ. չեն թողնելու այսպես մնա, այսինքն՝ հնարավորություն չեն տալու Սերժին մնալ մինչև ժամկետի ավարտը, էլ ուր մնաց թե թողնեն նրան վերարտադրվել, իսկ Նիկոլին էլ՝ Սերժին «բեսամթ» ընդդիմադիր Գեղամյան խաղալ։
Արդեն զգացվում է, որ Ազատիչը մտածելու ունակությունը կորցրել է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու նրա հետ առաջիկա բարդ զարգացումների ֆոնին: Ու եթե անգամ այս տարի Ս.Սարգսյանին հաջողվի պլստալ, դա կլինի ֆանտաստիկայի ժանրից, ու միթոմ այս մի ժամկետը հորով-մորով է արել, մնացել է հաջորդի մասին մտածի: Եվ, որ այսպիսի թարմ անեկդոտ եմ լսում՝ Ազատիչի հավերժության մասին, ակամայից մի հատ էլ հին անեկդոտ եմ հիշում:
«Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ասում են, թե ատոմային ռումբի պայթյունից հետո հարվածային ալիքն ավիրում է բոլոր շինությունները: Ի՞նչ եք կարծում՝ մի՞թե հնարավոր չէ այդ պարագայում փողոցում մի փոքրիկ, ասենք փայտյա մի զուգարան գտնել: Հայկական ռադիոն պատասխանում է.
-Դու ատոմային պայթյունից հետո նախ քամակդ գտիր, նոր զուգարանի մասին մտածիր»:
Հիմա մեկն ասի. ա՛յ Ազատիչ, էնենց ես ամեն ինչ խառնել, որ արդեն ոչ թե «կաղ», այլ վաղուց արդեն՝ «պարալիզված բադիկ» ես դարձել։ Դու հլա գլխիդ տեղը գտիր, նոր ուզեցի նրա վրա մի ժամկետ էլ թագ դնես: Մանավանդ, որ էդ թագը սեպտեմբերի 3-ից հետո արդեն գլխիդ չի, այլ՝ Պուտինի ոտքերի տակ գցած է:
Ազատիչն արդեն ոչ թե «կաղ», այլ «պարալիզված բադիկ» է
Երեկ մի ուշագրավ նյութի ծանոթացանք՝ Նիկոլ Քիդմանի ձայնով հայտնի հեղափոխական Նիկոլ Փաշինյանի թերթում:
Պարզվում է՝ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ Սերժ Սարգսյանը փոխելու է Սահմանադրությունը, ավելացնելու է վարչապետի լիազորություններն ու ինքն էլ դառնալու է վարչապետ: Այսինքն՝ դարձյալ երկրի ղեկավար, արդեն՝ որքան ցանկանա այդքան ժամանակով:
Դե հասկանալի է, թե ինչի համար և ում համար է այս կուտը տրված: Որպեսզի իշխանության գործից անտեղյակ փոքր տրամաչափի ներկայացուցիչներն առնետավազք չսկսեն: Չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, որ եթե Նիկոլի թերթն է գրել, ուրեմն նյութը վերցված է Բաղրամյան 26-ի հավաստի սառնորակ աղբյուրից:
Բաղրամյան 26–ից այսպիսի «լուրեր» դաշտ նետելով՝ նախ իրենք իրենց են «դուխ» տալիս, բացի այդ էլ՝ փորձում են ջայլամի պես չտեսնելու տալ տեղի ունեցող և սպասվելիք քաղաքական զարգացումները։
Պարզից էլ պարզ է, որ առաջիկայում երկրի ներքաղաքական լարված պայքարն ու քաղաքացիական ակտիվ շարժումները մինչև 2017-18թթ. չեն թողնելու այսպես մնա, այսինքն՝ հնարավորություն չեն տալու Սերժին մնալ մինչև ժամկետի ավարտը, էլ ուր մնաց թե թողնեն նրան վերարտադրվել, իսկ Նիկոլին էլ՝ Սերժին «բեսամթ» ընդդիմադիր Գեղամյան խաղալ։
Արդեն զգացվում է, որ Ազատիչը մտածելու ունակությունը կորցրել է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու նրա հետ առաջիկա բարդ զարգացումների ֆոնին: Ու եթե անգամ այս տարի Ս.Սարգսյանին հաջողվի պլստալ, դա կլինի ֆանտաստիկայի ժանրից, ու միթոմ այս մի ժամկետը հորով-մորով է արել, մնացել է հաջորդի մասին մտածի: Եվ, որ այսպիսի թարմ անեկդոտ եմ լսում՝ Ազատիչի հավերժության մասին, ակամայից մի հատ էլ հին անեկդոտ եմ հիշում:
«Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ասում են, թե ատոմային ռումբի պայթյունից հետո հարվածային ալիքն ավիրում է բոլոր շինությունները: Ի՞նչ եք կարծում՝ մի՞թե հնարավոր չէ այդ պարագայում փողոցում մի փոքրիկ, ասենք փայտյա մի զուգարան գտնել:
Հայկական ռադիոն պատասխանում է.
-Դու ատոմային պայթյունից հետո նախ քամակդ գտիր, նոր զուգարանի մասին մտածիր»:
Հիմա մեկն ասի. ա՛յ Ազատիչ, էնենց ես ամեն ինչ խառնել, որ արդեն ոչ թե «կաղ», այլ վաղուց արդեն՝ «պարալիզված բադիկ» ես դարձել։ Դու հլա գլխիդ տեղը գտիր, նոր ուզեցի նրա վրա մի ժամկետ էլ թագ դնես: Մանավանդ, որ էդ թագը սեպտեմբերի 3-ից հետո արդեն գլխիդ չի, այլ՝ Պուտինի ոտքերի տակ գցած է:
Արմեն Հարությունյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts