Ռուսական պետական բանկից ժամանակավորապես անհետացել էին Եվրահանձնաժողովի փողերը
Ինչպես գրում է «Коммерсант»-ը, «ВТБ 24» պետբանկից, որը ВТБ-ի դուստր բանկերից է, անհետացել էին Ռուսաստանում «Միջտարածաշրջանային էլէկտորալ աջակցության ցանց» նախաձեռնության համար Եվրահանձնաժողովի տրամադրած փողերը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել Ռուսաստանի ղեկավարության մոտ՝ վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ Բանակն արդեն հայտարարել է, որ ծրագրի միջոցները վերադարձվել են և անհետացման մեջ մեղադրել հակերներին։
«Միջտարածաշրջանային էլէկտորալ աջակցության ցանց» նախագծի ղեկավարները օդոստոսի 7-ին հայտարարել էին 5 մլն 300 հազ ռուբլիի կորստի մասին, որը պետք է տեղ հասներ «ВТБ 24» բանկով։ Այն բանկի հաշվից անհետացել էր 2 օրվա ընթացքում։
«Միջտարածաշրջանային էլէկտորալ աջակցության ցանց»-ը կորած փողերի մասին իմացել էր Ուրալպրիվատբանկից, որտեղ էլ տեղափոխվել էին «ВТБ 24»-ի միջոցները։ Ուրալական բանկում այդ գումարների հաշվեհամարներն արգելափկվել էին, քանի որ փոխանցումը բանկիրին տարօրինակ էր թվացել։ Գումարները փոխանցվել էին եկատերինբուրգյան երկու ձեռնարկությունների և Մոսկվայում գտնվող 2 ֆիզիկական անձանց հաշվեհամարների վրա։