Կարծիք

27.03.2014 17:23


Պետք չի Խոսրով Մելիքիչից նեղանալ. մարդու ուղեղը կլիմաքսի մեջ է

Պետք չի Խոսրով Մելիքիչից նեղանալ. մարդու ուղեղը կլիմաքսի մեջ է

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնվեց մի կողմ դնել տարաձայնությունները և ընդունելի համարեց՝ որպես ամբողջական իշխանափոխության հասնելու առաջին քայլ, միանալ կառավարության հրաժարականի պահանջին և նպաստել ոչիշխանական ուժերի կոնսոլիդացիային, դա հունից հանեց իշխանություններին:

Եվ ահա, նախագահականում գործի դրեցին «հին ոսկոռ» Խոսրով Հարությունյանին, որը՝ ոչ ավել ոչ պակաս «Ժառանգությանն» ու նրա լիդերին քաղաքականապես իմպոտենտ համարեց: Դե, հասկանալի է՝ սովածը հացից է խոսում, ծարավը ջրից, և Խոսրով Մելիքիչի տարիքը հուշում է, որ նրա համար իմպոտենտությունն ամենացավալի թեման է, որով կարող էր վիրավորել դիմացինին՝ սեփական մաշկի վրա զգացած լինելով այդ ցավի ուժգնությունը:

Ր.Հովհաննիսյանի գլխավորած կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ներդրվածների օգնությամբ պառակտելու քայլերն ավարտելուց հետո, թվում էր թե պետք է, որ իշխանություններն այլևս վտանգ չտեսնեին «Ժառանգությունից», մեկ էլ հանկարծ համախմբման միջոցով հնարավորություն է առաջանում դարձյալ հզորանալ ու վտանգավոր դառնալ: Իսկ սա առավել անհանգստացնող է, քանի որ, եթե առաջին հերթին կոնսոլիդացիային արձագանքեցին խորհրդարանական ոչիշխանական ուժերը, դա կարող է ուղեցույց դառնալ նաև արտախորհրդարանական շատ ուժերի ու քաղաքացիական շարժումների համար, իսկ սա արդեն նշանակում է, որ կարծես՝ դետալ առ դետալ հավաքվում է իշխանափոխության համար համախմբվող ուժերի քաղաքական խճանկարը, իսկ սա չէր կարող հունից չհանել Ս.Սարգսյանին ու նրա մերձավորագույն շրջապատին՝ տվյալ դեպքում՝ «ով էշ, ես փալան» կարգախոսով ապրող Խոսրով Մելիքիչին:

Իսկ թե առհասարակ որ արժանիքի համար է վեջինս հայտնվել ՀՀԿ-ի պատգամավորական ցուցակում՝ պարզից էլ պարզ է: Առաջինը՝ վարժ սեղմել սեփական կոճակն ու հասցնել աննկատ սեղմել նաև բացակա պատգամավորներինը, երկրորդ՝ Ս.Սարգսյանի «քերթվածքներն» անգիր, ջրի նման արտասանել: Իսկ նրանք, ովքեր վարժ չեն արտասանի, կամ ընդամենը կարդալ-պատմել են սովորել, բնականաբար, ցուցակի ստորին հորիզոնականներում են տեղ զբաղեցրել:

Այնպես որ, մինչև որևէ քաղաքական ուժի լիդերի ուղեղը կլիմաքսի մեջ չհայտնվի, նրան ՀՀԿ-ի ցուցակում չեն ընդգրկի: Թե չէ, մեկ էլ տեսար մի խելացի միտք արտաբերի ու դրանով անհարմար վիճակի մեջ գցի Սերժիկ Իմաստունին, ով իր համար գրված երբեմն խելացի, երբեմն անկապ մտքերը հազիվ կարողանում է դանղաղ կարդալ:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը