Մեկնաբանություն

27.03.2014 17:00


Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում. նրա ուղեղում քաոս է և պայթյուն

Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում. նրա ուղեղում քաոս է և պայթյուն

Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խճճվել է սեփական «մուտիլովկեքի» սարդոստայնում։ Նա ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե ինչպիսի քարոզ տանի «հրաշալի քառյակի» դեմ։

Սերժի մոտ տեսակետների բազմազանություն է, իսկ դա այնքան էլ լավ բան չէ։

Ինչպես հայտնի է, առանձին վերցրած՝ մեկ մարդու մոտ հակադիր տեսակետների առկայությունը շիզոֆրենիայի նախանշաններից է, այլ ոչ թե հանճարեղության վկայություն։

Կարծիքների բազմազանությունը նորմալ է, երբ կա առնվազն երկու մարդ, իսկ երբ մեկի մոտ են իրարամերժ կարծիքները համադրվում, ապա խոսք ունեն ասելու արդեն ոչ թե քաղաքագետները, այլ հոգեբանները կամ, ավելի ճիշտ, հոգեբույժները։

Հիմա բերեմ կոնկրետ օրինակ, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա։

Սերժ Սարգսյանն, իր «հանճարեղ» պլանի համաձայն, սեփական հաճախորդներին բաժանել է երկու խոշոր ու հակադիր խմբի։ Մի մասին հանձնարարել է հանդես գալ «ԱԺ չորս ոչիշխանական ուժերն ուղղորդվում ու վերահսկվում են Բաղրամյան 26–ի կողմից» հայտարարությամբ։ Այս «մուտիլովկայի» տարածման համար Լֆիկ Սամոյի փակ շուկայի դիմացի մայթից «անկախ» լրատվական դաշտի տիրույթ է «պերեբռոսկա» արվել պատերազմի տարիներին Շուշիի անտառներում մոլորված Ժիրայր Սեֆիլյանը, ում միացել են նաև մի քանի այլ հաճախորդներ։

Իսկ մյուս հաճախորդներին հանձնարարված է առաջ տանել «ԱԺ չորս ոչիշխանական ուժերի հետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, և նրանք ուզում են երկրորդ նախագահին դարձնել վարչապետ» կոդը։

Ինչպես տեսնում եք, Սերժ Սարգսյանն իրար հակադիր «մուտիտներ» է արտադրում և տիրաժավորում։ Նրան, ըստ ամենայնի, դուր է գալիս իր այս «թույն» մարտավարությունը։

«Не голова, а дом советов»,– ինքն իր մասին, թերևս, մտածում է Սերժ Սարգսյանը՝ չզգալով, որ հայտնվում է շատ անհարմար ու ծիծաղելի վիճակում՝ ձեռքի հետ հիմար վիճակում դնելով հաճախորդներին։

Փաստորեն, ցողունային բջիջները ոչ մի օգուտ չեն տվել։ Ճիշտ հակառակը՝ խորացրել են պացիենտի վիճակը։

Դե՛, չեն սիրում, էլի՛, կորեացիները մեզ, հո զոռո՞վ չի։ Որ սիրեին, կարգին կպատվաստեին, նոր կուղարկեին, այլ ոչ թե Սերժի հետ նկարվելով կզբաղվեին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը