Լրահոս

27.03.2014 14:24


Արեգ Գևորգյան. «ԲՀԿ Երիտասարդական միության ղեկավարի կոչը ողջունելի է»

Արեգ Գևորգյան. «ԲՀԿ Երիտասարդական միության ղեկավարի կոչը ողջունելի է»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վահե Էնֆիաջյանը մարտի 25-ին Ազգային ժողովում կոչ էր արել 3 քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ժառանգության երիտասարդական կազմակերպություններին միավորվել, համախմբվել, ձևավորել միասնական գործնական օրակարգ, որտեղ ամփոփվելու են ներկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանից:

«ԲՀԿ Երիտասարդական միության ղեկավարի կոչը ողջունելի է: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները մշտապես կողմնակից են եղել Հայաստանում առկա խնդիրների լուծմանն՝ ուղղված հասարակական-քաղաքական լայն համագործակցությանը: Մենք պատրաստ ենք ցանկացած համատեղ գործողության, որը կարող է նպաստել գործող իշխանությունների հեռացման և Հայաստանում օրինականության վերականգնման գործին»,- նշեց Արեգ Գեւորգյանը:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը