Լրահոս

17.08.2009 11:38


ԿԺԴՀ–ն Հարավային Կորեայի հետ սահմանը բացել է զբոսաշրջիկների համար

Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, ԿԺԴՀ-ն բացել է սահմանը Հարավային Կորեայի քաղաքացիների համար։ Հյուսիսային Կորեայի սահմանը կբացվի Հարավային Կորեայի զբոսաշրջիկների համար, որոնք կկարողանան այցելել ԿԺԴՀ-ում բնակվող իրենց բարեկամներին։

«Reuters»-ը նաև տեղեկացնում է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Իրը համապատասխան սահմանային հսկողությունն ապահովելու հրաման է տվել։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանություններն արգելում էին հարավկորեացի զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր՝ հենվելով Սեուլի  ոչ բարեկամական քաղաքականության վրա, ինչպես նաև մեղադրելով Հարավային Կորեայի քաղաքացիներին լրտեսության մեջ։

Ըստ «Reuters»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը