Մեկնաբանություն

27.03.2014 13:15


Ձեզ չեն սիրում, որովհետև դուք...

Ձեզ չեն սիրում, որովհետև դուք...

–Ես գիտեմ՝ ինչու ինձ չեն սիրում...

-Ինչո՞ւ։

-Որովհետև ես սև եմ։

Չսիրված լինելու ամերիկյան ֆիլմերի թևավոր դարձած այս բացատրությունը կարող է ինչ–որ տեղ սփոփել Հայաստանի գործող իշխանությանը։

Իսկապես, ինչո՞ւ նրան չեն սիրում (ըստ Սերժ Սարգսյանի՝ առնվազն 80%–ը)։ Մարդիկ աշխատում են, իրենց առողջության հաշվին «Հայկական աշխարհ» են կառուցում, իսկ նրանց չեն սիրում ու չեն սիրում։

Հերիք չի՝ չեն սիրում, դեռ մի բան էլ թողնում հեռանում են։ Նույնիսկ նեգրերը, ներողություն, աֆրոամերիկացիները, նման խտրական վերաբերմունքի չեն արժանացել։

Ձեզ չեն սիրում, որովհետև դուք սևացրեցիք ամեն ինչ։ Ինչին կպաք, փչացավ։ Չսիրելը մեղմ է ասված։ Ո՞նց կարելի է ճահիճը սիրել։

Ի դեպ, գաղջը ի՞նչ գույնի է։ Երևի՝ սև...

Ինչո՞ւ մեզ չեն սիրում. որովհետև մենք սև՞ ենք...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը