Ն. Զոհրաբյանն Ա. Աշոտյանին. «Նապոլիոնիզմի դեմ պատվաստանյութը դեռևս գտնված չէ»
ԱԺ քառօրյայի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է «խիստկոնկրետքաղաքականուժինկցված» ուսանողների պահվածքը որպես հերոսություն ներկայացնելուն։
–Հասկանումեմ, որտվյալքաղաքականուժիհամարլկտիությունըտաքարյունությանհոմանիշնէ, ակնհայտտափակախոսությունը՝կրեատիվլինելուհոմանիշը, բայց ինտելեկտին պարբերաբար հղում անելուց առաջ խորհուրդ կտամ ֆեյսբուքյան ճախրանքներում գտնվողներին խայտառակ ուղղագրական սխալներ չանել։ Ես չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն–երբեմն արվող օտարալեզու պասաժների մասին, որտեղ պարզ համադասական նախադասության մեջ երեք սխալ կարող է լինել։ Ինքնուսույցներ վարձե՛ք. փողը այլ նշանակություն էլ ունի, բացի ընտրություններ կեղծելուց։ Ասեմ նաև, որ նապոլիոնիզմովտառապելըլուրջշեղումէ։ Նապոլիոնիզմի դեմ պատվաստանյութը դեռևս գտնված չէ։ Առո՛ղջ եղեք,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։
Ն. Զոհրաբյանն Ա. Աշոտյանին. «Նապոլիոնիզմի դեմ պատվաստանյութը դեռևս գտնված չէ»
ԱԺ քառօրյայի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է «խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված» ուսանողների պահվածքը որպես հերոսություն ներկայացնելուն։
–Հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը, բայց ինտելեկտին պարբերաբար հղում անելուց առաջ խորհուրդ կտամ ֆեյսբուքյան ճախրանքներում գտնվողներին խայտառակ ուղղագրական սխալներ չանել։ Ես չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն–երբեմն արվող օտարալեզու պասաժների մասին, որտեղ պարզ համադասական նախադասության մեջ երեք սխալ կարող է լինել։ Ինքնուսույցներ վարձե՛ք. փողը այլ նշանակություն էլ ունի, բացի ընտրություններ կեղծելուց։ Ասեմ նաև, որ նապոլիոնիզմով տառապելը լուրջ շեղում է։ Նապոլիոնիզմի դեմ պատվաստանյութը դեռևս գտնված չէ։ Առո՛ղջ եղեք,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։
7or.am