Լրահոս

15.08.2009 18:11


ԼՂՀ վարչապետն այցելել է Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներ

ԼՂՀ վարչապետն այցելել է Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներ

Օգոստոսի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում գտնվող մի շարք համայնքներ: Այդ տարածաշրջանի համայնքներն իրենց ուրույն խնդիրներն ունեն, որոնք հրատապ լուծում են պահանջում: Ճանապարհներ, էլեկտրամատակարարում, վարկավորման հնարավորություն: Համայնքներում հիմնականում այն խնդիրներն են, որոնք յուրահատուկ են վերաբնակեցված արցախյան համայնքներին:

Ինչպես Ծիծեռնավանքում ու Մոշաթաղում, Եզնագոմերում նույնպես, չնայած հողագործության համար լավ հեռանկարի առկայությանը, հողագործները դժվարությունների առջև են կանգնում. տեխնիկայի բացակայության պատճառով բնակիչներն այդ ճյուղը զարգացնելու հնարավորություն չունեն։ Այս տարի, առաջին անգամ, վար ու ցանք են կատարել, բարձր բերքի են սպասում՝ հեկտարից 35 ցենտներ: Շուտով մի շարք խնդիրներ, ինչպիսին ճանապարհն ու գյուղտեխնիկան է, կլուծվեն, վստահեցրել է հանրապետության վարչապետը:

Ա.Հարությունյանը եղել է նաև 6-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքի տաճարում, որն այս ենթաշրջանի հոգևոր ուխտատեղին է և դարեր շարունակ նեցուկ էր հային, իսկ այսօր էլ՝ ազատագրված հայկական հողում ապրողների հովանին է:

Իսկ Բերձորում բացվել է «Արցախփոստի» նոր մասնաճյուղը, որի անհրաժեշտությունն զգում էր ամբողջ Քաշաթաղի շրջանը: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներ՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, Բերձորի հասարկությունը:

Մասնաճյուղում ամեն ինչ արված է փոստային ծառայությունների մատուցման որակն ապահովելու համար, շենքային պայմանների բարվոք վիճակն այդ առումով կարևոր է: Կառույցը, որն ունի 32 աշխատող, կմատուցի ոչ միայն փոստային բազմաֆունկցիոնալ ծառայություններ, այլև բանկային ծառայությունների մի ամբողջ համակարգ:

ԼՂԿ կառավարության

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը