Լրահոս

15.08.2009 18:10


ԼՂՀ երիտասարդներին հուզում է Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը

ԼՂՀ երիտասարդներին հուզում է Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը

Օգոստոսի 12-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ Սամվել Կարապետյանն այցելել են Այգեստան գյուղում տեղակայված «Հայրենյանց պաշտպան» երիտասարդական կազմակերպության ճամբարում: Երիտասարդության միջազգային օրը վարչապետի հետ ճամբարականների անմիջական զրույցի ընթացքում հնչած հարցերն առնչվել են ոչ միայն երիտասարդության հիմնախնդիրներին, այլև երկրի տնտեսական և քաղաքական իրավիճակին:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, վերաբնակեցմանն ու ազատագրված տարածքներում նոր բնակարանների կառուցմանը, երիտասարդ մասնագետներին աշխատանքի տեղավորման դժվարություններին վերաբերող և երիտասարդներին հուզող այլ հարցերի պատասխանելով՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ունենալով հայրենասեր երիտասարդություն՝ կարող ենք համոզված ասել, որ հեշտությամբ կհաղթահարենք դժվարությունները և կունենանք ծաղկուն, անվտանգ և հզոր երկիր:

ԼՂԿ կառավարության

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը