Լրահոս

15.08.2009 17:16


Սփյուռքը Սփյուռքի նախարարության կարիքը չունի՞

Սփյուռքը Սփյուռքի նախարարության կարիքը չունի՞

«Շատերը պնդում են, որ այսօրվա արտաքին մարտահրավերները համահայկական լուծման խնդիրներ են։ Ի՞նչ է անում Սփյուռքի նախարարությունը սփյուռքին այդ խնդիրներում ներգրավելու համար» «7օր»-ի հարցին սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանն պատասխանել է.

-Սփյուռքահայությունն առանց մեզ էլ ընդգրկված է այդ հարցերում։ Իրենք իրենց կառույցներն ունեն, իրենց թերթերն ունեն, իրենց օրգաններն ունեն, իրենց քաղաքական կառույցները, որոնց միջոցով իրենք հանդես են գալիս իրենց առաջարկություններով։ Բնական է, որ հայ-թուրքական հարաբերությունները նրանց պետք է հետաքրքրեն, որովհետև մարդիկ հայրենիք են կորցրել։ Իհարկե, նրանք ուզում են մասնակից դառնալ բոլոր այդ հարցերին և իրենց ձայնը լսելի են դարձնում մեր բոլորի համար։ Սփյուռքի նախարարությունն արհեստական բաներ չի անում։ Եթե մեզ գրում են համապատասխան առաջարկություններով, մենք դրանք ներկայացնում ենք կառավարությանը և նախագահին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը