Լրահոս

15.08.2009 17:19


Քաբուլում պայթեցվել է ՆԱՏՕ–ի շտաբ–բնակարանը

Ինչպես հաղորդում է «Вести»-ին, Քաբուլում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի մոտ, ուժեղ պայթյուն է արձանագրվել։ Ինչպես հաղորդել են երկրի պաշտպանության նախարարությունից, պայթուցիկը  տեղադրված է եղել մահապարտի պարկի մեջ։

Պայթյունի վայրում այրվել են մեքենաներ, կոտրվել են մի քանի ծառեր։ Այն տարածքը, որտեղ տեղակայված են եղել ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպանատները պայթյունից հետո, շրջափակվել է ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից։ Նախնական տվյալներով՝ շատ զոհեր ու վիրավորներ կան։ Դեպքի վայր են մեկնել «Շտապ օգնության» մի քանի մեքենաներ։

Այս գիշեր քաղաքը նաև օդային գնդակոծության է ենթարկվել։ Մի քանի արկ պայթել է աֆղանական մայրաքաղաքի օդնավակայանից քիչ հեռու։ Հրթիռակոծության պատասխանատվությունն ընկած է թալիբների վրա։

 

Այս խորագրի վերջին նյութերը