Սերժ Սարգսյանի կողմից տարվող քարոզչության հիմնական գործառույթը երևույթներն աղավաղելը և լղոզելն է՝ հասարակությանը շփոթության մատնելու նպատակով: Ու չնայած այս տեխնոլոգիան այլևս ոչ ոքի մոլորության մեջ չի գցում, այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ը ջանասիրաբար շարունակում է այն գործադրել:
Այդ իսկ պատճառով մեր երկրում բազմատեսակ և բազմազան են ընդդիմադիրները, ակտիվ քաղաքացիները, փորձագետները, հայրենասերները, հեղափոխականները, անհաշտ սկզբունքայինները և այլն:
Ու այս բազմազանության մեջ չխճճվելու համար պետք է դնել ընդամենը մեկ հարց՝ ո՞րն է թիրախը: Ընդ որում, նախ՝ ամեն մեկը պետք է ինքն իր համար բացահայտի, քանի որ հնարավոր է նաև էմոցիոնալ հողի վրա՝ միամտաբար հայտնվել իշխանական դաշտում:
Այսպիսով՝ եթե որևէ մեկը հայտարարում է, թե ինքն ընդդիմադիր է, բայց տասը հարցազրույցից տասում էլ ընդդիմանում է ոչ թե իշխող ռեժիմին, այլ ընդդիմադիր որևէ այլ խմբի, կուսակցության, դաշինքի, գործչի, ուրեմն նա Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է հանրային դաշտում:
Իսկ եթե որևէ մեկի տասը հարցազրույցից ինը հակաիշխանական են, իսկ մեկը՝ ընդդիմության դեմ, ապա նրա այդ մեկ հարցազրույցը կգովազդվի իշխանական քարոզչամեքենայի կողմից, և եթե անգամ նա Սերժ Սարգսյանի հաճախորդը չէ, այնուամենայնիվ՝ այդպիսով կհայտնվի վերջինիս տիրությում:
Ուստի պետք է ամեն մեկն իրեն հաշիվ տա, թե որ տիրույթում է ուզում հայտնվել, հետո նոր խոսի՝ հետագայում անհարմար դրության մեջ չհայտնվելու համար:
Ասա՝ որն է թիրախդ, ասեմ՝ ով ես դու

Տաթևիկ Պողպատյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts