Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ. «Վարչապետի դեմ հարյուր տոկոս կմիավորվենք»
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին պարզաբանել է, թե ինչու են տրանսպորտի ոլորտի ձախողման պատճառով ավտոներկրողները, փոխադրողները և տաքսու վարորդները պահանջում ՀՀ վարչապետի և նրա աշխատակազմի հրաժարականը։
«Կառավարությունը վերածվել է գրանտակեր կազմակերպության։ Հասարակական կազմակերպություններն ինչ մտքեր, առաջարկներ անում են կառավարությանը, նրանք, փոխանակ ոլորտը փոխեն, քայլեր ձեռնարկեն, առաջին հերթին մտածում են՝ որտեղից կարելի է գրանտ շահել, և ինչ է այդ ծրագրով պետք փոխել այդ ոլորտում՝ գրանտին համապատասխան, նոր իրենք փոփոխություն են անում», – ասել է բանախոսը։
Տիգրան Հովհաննիսյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտի հետ կապված խնդիրները երեքն են՝ ավտոներկրողներ, տաքսու վարորդներ, փոխադրող կազմակերպություններ և նրանց վարորդները։
Ինչ վերաբերում է ավտոներկրողներին, բանախոսը նշել է, որ սկսած 2008 թվականից՝ ԱԱՀ մասին օրենքով շարժական և ոչ շարժական գույք վաճառելիս երկրորդ գույքի վաճառելու դեպքում ԱԱՀ է կիրառվում 20%-ի չափով. «Այս հարցը ես բարձրացրեցի կառավարությունում, որ մեզ ձեռք չի տալիս երկրորդ մեքենայից 20% վճարելը... բացի դրանից, պահանջեցի՝ մաքսային գներից տեղյակ լինենք ավտոներմուծողներս։ Բացարձակ տեղյակ չենք գներից։ Մեքենա ենք բերում, տեղյակ չենք՝ որքան է մաքսային վճարը... ի՞նչ է անում կառավարությունը՝ գրանտային ծրագիր է իրականացնում»,–ասել է Լիգայի նախագահը։ Նա մանրամասնել է՝ դրամաշնորհի շրջանակներում մաքսազերծումը պետք է իրականացնեն «բրոկերները», որոնց ծառայությունն արժե 35.000 դրամ, իսկ ավտոներկրողներն էլ զրկվում են մաքսազերծման գների մասին տեղեկատվությունից, քանզի տվյալները կոդավորված են։ Բանախոսն այդ ամենը գնահատել է որպես քաղաքացիների «շատ սիրուն կողոպուտ»։
Տիգրան Հովհաննիսյանը նշել է նաև, որ Մաքսային միությանը միանալու հետ կապված՝ դիտավորյալ, զանգվածային լուրեր են տարածում. «...որքան կարող եք՝ շուտ մեքենա ներկրեք։ Ո՞ւմ է դա ձեռնտու։ Բրոկերին, հիմնադիրներին, տերերին, որ ժողովրդի վրա 35.000 դրամ փող աշխատեն»։
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումների ոլորտին, բանախոսն ասել է, որ երկար տարիներ օպերատոր է եղել տվյալ ոլորտում, և 15 տարի է, ինչ տանում է այդ գաղափարը, իսկ այսօր նրա այդ գաղափարը տվել են Ազգային կենտրոնին, որն էլ «Երևան Տրանս» ՓԲԸ–ի անունը դրել է օպերատոր, սակայն բովանդակային առումով ոչինչ չի փոխվել։
«7օր»–ի հարցին, թե ապրիլի 28-ին չորս ոչիշխանական ուժերը դնելու են Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, Լիգան կմիանա՞ նախաձեռնությանը, Տիգրան Հովհաննիսյանը պատասխանել է, որ իրենք տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչներն են, և այդ պատճառով են վարչապետի և աշխատակազմի հրաժարականը պահանջում։ Լրագրողի մեջբերմանը, որ կառավարությանն անվստահություն հայտնելը ենթադրում է նաև վարչապետի հրաժարականը, բանախոսը պատասխանել է. «Վարչապետի դեմ հարյուր տոկոս կմիավորվենք»։

7or.am