Լրահոս

15.08.2009 17:15


Սուքիասյանների ընտանիքը դիմել է Եվրադատարան

Սուքիասյանների ընտանիքը դիմել է Եվրադատարան

Սուքիասյանների ընտանիքը և «Բջնի» հանքային ջրերի գործարանի ղեկավարությունը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ավելի քան 214 միլիոն եվրո գնահատելով գործարանին պետության հասցրած նյութական և բարոյական վնասը:

 «Բջնի» գործարանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ սա դեռ ամբողջը չէ։

«Ընկերությունը կրկին կրում է վնասներ, և այդ վնասները նույնպես «ՍԻԼ կոնցեռն»-ի մասնագետների կողմից հիմա հաշվարկվում են, և այս պահանջները, կարծում եմ, հետագայում նույնպես կարող են հստակեցվել»,- նշել է նա՝ ավելացնելով.

«Գործում եղած փաստերը հստակ մի բանի մասին են վկայել, որ պետական մարմինը «Բջնի» ընկերության նկատմամբ կամայական մոտեցում է ցուցաբերել: Եվ կարծում եմ, որոշակի իմաստով, ՀՀ-ի համար դժվար է լինելու, որովհետև արդեն, կոպիտ ասած, այդ հարցը որոշակի առումով քաղաքական հարց է դառնում»։

Եվրադատարանի կողմից հայցը քննության ընդունելու գործընթացը կարող է տևել շուրջ երկու տարի։

Այս խորագրի վերջին նյութերը