Ռուստամյանը Սեֆիլյանի մասին. «Գողերը գոչում են՝ բռնե՛ք գողին»
Մեկնաբանելով «1in.am» կայքին «Նախախորհրդարան»–ի անդամ Ժիրայր Սեֆիլյանի տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, թե 4 ոչ իշխանական կուսակցությունները Բաղրամյան 26-ի ենթակայության տակ են գործում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը«7օր»–ին ասել է.
–Հայտնի ասացվածք կա՝ գողերը գոչում են՝ բռնե՛ք գողին։ Այդ մասին անընդհատ խոսացողները կոմպլեքս ունեն։ Ինքը կոմլեքսնե՛ր ունի։
Ա. Ռուստամյանը շատ լավ հասկանում է «որևէ ձևով չհիմնավորված հայտարարություններ» անելունպատակը։
–Նպատակը պարզ է՝ դո՛ւրս մղել քաղաքական ուժերին, ասել՝ բոլորը «քը՛խ» են, իրենք «պուպո՛ւշ» են։ Սա՛ է։ Այսպիսի քննադատություն անողների և Բաղրամյան 26–ի նպատակները համընկնում են։ Նույն բանն ուզում է նաև Բաղրամյան 26–ը՝ ձախողի, պառակտի, փոշիացնի որևէ միավորում։ Մինչև վերջ այս թեման զարգացնելու են, որովհետև իշխանության համար կատաստրոֆա՛ է քաղաքական ուժերի համախմբումը,–նշել է Ա. Ռուստամյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ նմանատիպ միջոցներով 4 ոչիշխանական ուժերին չի հաջողվի պառակտել և «կոտրել»։
–Արդեն վաղուց կոտրված կլինեինք, էլի, եթե այդպես ազդվող լինեինք,–ավելացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։
Ռուստամյանը Սեֆիլյանի մասին. «Գողերը գոչում են՝ բռնե՛ք գողին»
Մեկնաբանելով «1in.am» կայքին «Նախախորհրդարան»–ի անդամ Ժիրայր Սեֆիլյանի տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, թե 4 ոչ իշխանական կուսակցությունները Բաղրամյան 26-ի ենթակայության տակ են գործում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «7օր»–ին ասել է.
–Հայտնի ասացվածք կա՝ գողերը գոչում են՝ բռնե՛ք գողին։ Այդ մասին անընդհատ խոսացողները կոմպլեքս ունեն։ Ինքը կոմլեքսնե՛ր ունի։
Ա. Ռուստամյանը շատ լավ հասկանում է «որևէ ձևով չհիմնավորված հայտարարություններ» անելու նպատակը։

7or.am