Լրահոս

26.03.2014 13:49


«Ժողովրդին պարտադրող իշխանությունը պարտադրված հեռացավ»

«Ժողովրդին պարտադրող իշխանությունը պարտադրված հեռացավ»

Երեկ 1988-ի հանրահավաքների կադրերն էի նայում։ Ազատության հրապարակը բազմամարդ էր և միասնական։ Ազգի պահպանման և ապագայի համար պայքարում համախմբվել էին բոլորը։
Նմանատիպ ոգևորության և միասնականության շունչ կար նաև «Դեմ եմ» շարժման վերջին հանրահավաքում։ Թեև «Դեմ եմ» շարժման միացողների հիմնական մասը կուտակայինից տուժածներն են, սակայն շարժմանը միանում են բազմաթիվ այլ քաղաքացիական նախաձեռնություններ և քաղաքացիներ, ովքեր պարզ գիտակցում են, որ իրենց խնդիրների լուծման բանալին միասնական բռունցքն է։
Ողջունելի է նաև Վահան Բաբայանի՝ կոլեգիալ միասնական շտաբ ստեղծելու կոչին արձագանքող հասարակական կազմակերպությունների, շարժումների, քաղաքացիական նախաձեռնությունների և անհատների արձագանքները։
Հասարակության նմանատիպ ակտիվացումը միանշանակ միտված է այլևս անհանդուրժելի սոցիալական, իրավական և հակամարդկային
քաղաքականության վերացմանը։ Քաղաքացիական հասարակությունը և ոչ իշխանական ուժերի միասնական օրակարգի ձևավորումը երկրում արմատական բարեփոխումենրի իրականացման գործընթացի լավագույն ապացույցն է։
Ներքին համոզմունք ունեմ, որ մոտ ապագայում համացանցը, ինչու չէ՝ նաև Հ1-ը «Ժողովրդին պարտադրող իշխանությունը պարտադրված հեռացավ» կամ նմանօրինակ այլ բովանդակությամբ լուրեր կհաղորդի։

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը