Նաիրա Զոհրաբյանն Արմեն Աշոտյանին՝ որպես «ֆեյքեր»–ի գծով պրոֆեսիոնալի, հրավիրել է լսումների
ՀՀ կրթության և գիտության նախարար ԱրմենԱշոտյանն այսօր ԱԺ–ում «Հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքը ներկայացնելիս սկսել է խոսել լրատվամիջոցների և հատկապես կայքերի լեզվի վիճակից՝ այն անվանելով խայտառակ ևճգնաժամային։ Աշոտյանը նաև ընդգծել է, որ իրենց ուղիղ պատասխանելու փոխարեն գնում են և հետո «ֆեյք»–երով են պատասխանում։
Հակադարձելով՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Արմեն Աշոտյանին հրավիրել է մասնակցելու «ֆեյքեր»–ի մասին օրինագծի վերաբերյալ մարտի 31-ին նախանշված խորհրդարանական լսումներին։
–Որպեսվաստակավորգործիչ՝կարողեքգալևմասնակցել: Ֆեյքերի, սոցիալականցանցերի, այնտեղօգտագործվողբառերի, բառամթերքիվերաբերյալ,որպեսայդոլորտումպրոֆեսիոնալ,ձերդիտարկումները եկեքհայտնեք,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Աշոտյանը սիրով ընդունել է հրավերը՝ միաժամանակ առաջարկելով այդ լսումներին հրավիրել նաև սոցիալական ցանցերում բավականին ակտիվ ԱՄՆ նախագահին, ԱՄՆ դեսպանին և Հռոմի պապին։
–Շատ բարձր կարծիքի եք սոցիալական ցանցերում ձեր դերակատարության մասին,–նշել է Ն. Զոհրաբյանը,–ի դեպ, դո՛ւք ունեք գործելաոճ օգտագործել ԱՄՆ դեսպանի բարեկրթությունը՝ նրան դարձնելով կուտակային խայտառակ համակարգի էժանագին լոբբիստ։
Օրինագծի վերաբերյալ իր հարցում էլ ԲՀԿ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ, ի տարբերություն Աշոտյանի, իրենք այդքան չեն վստահում կառավարությանը, և կարծում են, որ հերթական լծակն է ներդրվում։
«Լծակ» բառն Աշոտյանին հիմք է տվել հայտարարելու, որ ԲՀԿ–ական պատգամավորի մոտ ֆեոդալական մտածողություն է նկատում։ Սրան ևս հակադարձել է Ն. Զոհրաբյանը՝ հորդորելով ՀՀԿ–ական նախարարին ֆեոդալական կարգերից չխոսել, այլապես ստիպված կլինի հիշեցնել գիշերային նիստերում կայացվող որոշումները, որոնց մասին հանրությունն ու նաև նույն Աշոտյանը միայն առավոտյան են իմանում։
Նաիրա Զոհրաբյանն Արմեն Աշոտյանին՝ որպես «ֆեյքեր»–ի գծով պրոֆեսիոնալի, հրավիրել է լսումների
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ–ում «Հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքը ներկայացնելիս սկսել է խոսել լրատվամիջոցների և հատկապես կայքերի լեզվի վիճակից՝ այն անվանելով խայտառակ և ճգնաժամային։ Աշոտյանը նաև ընդգծել է, որ իրենց ուղիղ պատասխանելու փոխարեն գնում են և հետո «ֆեյք»–երով են պատասխանում։
Հակադարձելով՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Արմեն Աշոտյանին հրավիրել է մասնակցելու «ֆեյքեր»–ի մասին օրինագծի վերաբերյալ մարտի 31-ին նախանշված խորհրդարանական լսումներին։
–Որպես վաստակավոր գործիչ՝ կարող եք գալ և մասնակցել: Ֆեյքերի, սոցիալական ցանցերի, այնտեղ օգտագործվող բառերի, բառամթերքի վերաբերյալ, որպես այդ ոլորտում պրոֆեսիոնալ, ձեր դիտարկումները եկեք հայտնեք,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am