Կարծիք

26.03.2014 00:05


Տիգրան Բադալյան

Տիգրան Բադալյան

Քաղաքական մեծամասնության անհանգստությունը, տառապանքը շարունակում է ավելի խորանալ, որովհետև արդեն ժամանակը մոտենում է, մոտենում է իշխանությունների հաշիվ տալո՛ւ ժամանակը, և հաշված օրեր են մնացել ապրիլի 28-ին: Ապրիլի 28-ը «պատմական» օր է լինելու իշխանությունների համար. դա այն օրն է, երբ ոչիշխանական «հրաշալի քառյակը» Ազգային ժողովում կբարձրացնի կառավարության հրաժարականի հարցը: Ճի՛շտ է, հնարավոր է, որ քաղաքական մեծամասնության քվեարկությամբ հարցը չընդունվի, բայց այդքանով այն չի եզրափակվի: Քաղաքական մեծամասնության կողմից տապալված քվեարկությանը կհաջորդի ՀՀԿ-ի և նրա կողակցի ամենամտահոգ ու ամենացավոտ քայլը՝ «փողոցը»: Երբ նշանակվի հանրահավաքի օրը, ոչիշխանական խմբակցությունների հետ միասին բոլորս համախմբված, միասնական պետք է հետաձգենք բոլոր տեսակի գործերը, մոռանանք հինն ու նորը, մոռանանք գրեթե ամեն ինչ և գնանք մինչև վերջ, որպեսզի ազատվենք այս ապօրինի իշխանություններից: Ես կարծում եմ, որ բոլորս սպասում ենք այդ օրվան, երբ վերջնականապես երկրում կլինի իշխանափոխություն և դրանից հետո, վստահորեն կարող եմ ասել, որ առանց որևէ մեկի վրա ճնշում գործադրելու՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմամբ, երկրում կունենանք մի այնպիսի լեգիտիմ նախագահ, ով կվայելի ժողովրդի վստահությունը, իսկ երկրում կլուծվեն գոյացած բոլոր խնդիրները՝ Հայաստանը տանելով զարգացման ճանապարհով: Բոլորս պետք է խորապես գիտակցենք, հասկանանք և մենք մեզ հարց տանք՝ այդ օրը միանո՞ւմ ենք, թե՞ մնում ենք այս իշխանությունների լծի տակ, որպեսզի մինչև կյանքի վերջ այս ապօրինի իշխանություններին ծառայենք։ Որոշողը մե՛նք ենք:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը