Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու ամենաիրական միջոցը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն է։ Այս ճշմարտությունը դեռևս ոչ մեկը չի հերքել, թեև գտնվել ու գտնվում են համարձակներ, ովքեր սեփական կյանքի անվտանգության գնով փորձում են դա անել։ Հայաստանն այս շարքում բացառություն չէ, ավելին՝ մեր երկիրը չորս անիվների վրա «զվռնող փորձանքների» իսկական «կոլեկցիա» է։ Ամեն օր, ամեն բնակավայրի ամեն փողոցում կտեսնես մեկին, որ ուզում է «հերքել» Նյուտոնի օրենքները։ Որպես կանոն՝ դրանք մի քանի հազար դոլարանոց թանկարժեք մեքենաներ են՝ ոչ պակաս թանկանոց պետհամարանիշներով, որ մեր երկիրը աճուրդով վաճառում է ամեն թփի տակ։ Տարիներ շարունակ մենք սովորել ենք երթևեկության կանոնների պահպանման ձևական միամսյակներին, ինչպես Ամանորի գիշերը ցուցադրվող «Ճակատագրի հեգնանքին»։ Հետաքրքիր է, «ճռիկներ անող» տաքգլուխներից մեկնումեկն այդ միամսյակներից հետևություն արե՞լ է։
Հիշու՞մ եք՝ մի քանի տարի առաջ ավտոտեսուչները տեսախցիկներով փողոցները «սանրում» ու հեռուստատեսությամբ ցուցադրում էին թանկարժեք պետհամարանիշներով մեքենաների վարորդների խախտումները։ Ադրենալինի ի՜նչ պոռթկում էր այդ օրերին. մարդիկ, ամեն ինչ մի կողմ թողած, հեռուստացույցները գրկում ու սպասում էին, թե այդ օրը ու՞մ մեքենան կնկարեն։ Նկատեք խնդրեմ՝ կնկարեն և ընդամենը... Ուզում եմ հավատացնել իմ ընթերցողներին, որ այդ «նկարվածներից» ոչ մեկն էլ չմեղանչեց. դեռ մի քանիսն էլ փողոցներում ճանապարհային ոստիկաններին «համահունչ դիմադրություն» են ցույց տալիս մինչև այսօր։
Թվում է, թե պետական միջոցների այս սուղ պայմաններում պետք է դրանք ավելի լուրջ ու նպատակային ծախսվեն։ Այդ տրամաբանությամբ՝ ՀՀ կառավարությունը երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու վեհ նպատակով մի քանի տարվա գործողությունների ծրագիր է ընդունել։ Փորձեք հաշվել, թե քանի տեսախցիկ է դրվելու խաչմերուկներում, դրանց համար որքան հոսանք ու այլ միջոցներ են ծախսվելու, հեռուստաալիքներն ինչպիսի դետեկտիվ կադրեր են լցնելու էկրաններից, ի՜նչ փողեր են «ֆռռալու»։ Դրա հետ միասին փորձեք հաշվել, թե քանի «տերով» օրինախախտ է ըստ արժանվույն պատժվելու, քանի ավտոտեսուչ է կապտուկներով ու պատռտված շորերով տուն գնալու՝ անիծելով այն օրը, որ զոլավոր գավազանը ձեռքին հայտնվեց մեր քաղաքի փողոցներում։
Ի դեպ, Ռուսաստանում էլ են «պատերազմ հայտարարել» ավտոխուլիգաններին ու օրինախախտներին, բայց այնտեղ այդ «կամպանիան» հետաքրքիր նրբերանգներ է ստանում։ Եկատերինբուրգցի մի իրավապաշտպան բողոք է ներկայացրել հենց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի դեմ։ Վերջինս անզգուշություն է ունեցել տեսախցիկների առաջ մեքենա վարել՝ առանց անվտանգության ամրագոտին կապելու։ Ճիշտ է, դրա համար Մեդվեդևը հավանաբար կտուգանվի ընդամենը 500 ռուբլի, բայց որքա՜ն ադրենալին...
Երթևեկության կանոններին հետևելիս

Էդուարդ Սարիբեկյան
«7օր» կայքէջի խմբագիր