Սփյուռքի փոխնախարար. «Չեմ կարող ասել, որ սփյուռքում բոլորը ոգևորված էին այդ հայտարարությամբ»
-Մենք ստացել ենք տարբեր արձագանքներ։ Ես չեմ կարող ասել, որ բոլորը ոգևորված էին այդ հայտարարությամբ, բայց պետք է ճիշտ հասկանանք, թե ինչի համար էր այդ հայտարարությունն արվել։ Հարցը նրանում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն այլընտրանք չունի, մենք հարևաններ ենք, մենք պետք է միասին ապրենք և գտնենք այն ճանապարհը, որով պետք է համագործակցենք,- «7օր»-ի «Ինչպե՞ս ազդեց ապրիլի 22-ի հայտարարությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա» հարցին պատասխանել է սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը՝ հավելելով, որ դա, իհարկե, չի բացառում, որ «պետք է լուծենք նաև մեր խնդիրները»։
Նրա կարծիքով Թուրքիայի հետ առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսությամբ, այլ ոչ թե փակ սահմաններով։

7or.am