Լրահոս

15.08.2009 15:36


Ավարտվել է «Արի տուն» ծրագրի 2–րդ փուլը

-Օգոստոսի 14-ին ավարտվել է «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը։ Ծրագիրը շարունակվելու է մինչև նոյեմբեր ամիսը, որի շրջանակներում նախատեսվում է մոտ 500 երիտասարդի այցը Հայաստան,- «Արցախ» ակումբում ասել է սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը։

Նա նաև ասել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը։ Ս.Պետրոսյանը ցավով է նշել, որ նախարարությունը հոգում է միայն Հայաստան ժամանած երիտասարդների կեցության ծախսերը, իսկ ճանապարհածախսը հոգում են համայնքները, ինչը բարդացնում է հեռավոր համայնքներից երիտասարդների այցը։

Ֆինանսական աջակցություն չի ցուցաբերվում նաև այն ընտանիքներին, որտեղ հյուրընկալվում են երիտասարդները։ Այնուամենայնիվ, փոխնախարարի խոսքերով, ընտանիքները գրկաբաց հյուրընկալում են երիտասարդներին։ Ծրագրի շրջանակներում ընտրվել են միջին սոցիալական ապահովության ընտանիքներ։

Փոխնախարարը հուսով է, որ ծրագիրը թույլ կտա երիտասարդներին ավելի լավ ծանոթանալ հայրենիքին և «Հայաստան» վիրուսով վարակված հեռանալ Հայաստանից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը